Հայ քարթու ռուսամոլների քաղաքական միտքը շարունակում է դեգերել կողմնորոշումային ճահճում նույնիսկ այն պարագայում, երբ արդեն ակնհայտ է պուտինյան Ռուսաստանի ամբողջական շրջափակումը եւ մոտալուտ կործանումը: Ոչ մի երկիր այլեւս չի ուզում որեւէ կապ ունենալ ռուսների հետ: Նույնիսկ սուս-փուս իր գործերն անող Չինաստանն է այսօր դեպի Արեւմուտք ճամփա բացում հատկապես շրջանցելու համար Ռուսաստանը: Կարելի է ասել, որ Ղրիմի անեքսիայից հետո աշխարհը մտավ վերաձեւավորման դաշտ: Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենալը դիտվում է որպես անբնականոնություն: Կարճ ասած՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանը հայտնվել բորոտի կարգավիճակում, որին տեսնելիս բոլորը փախչում են: Այս ,,ողբալի,, իրադրության մեջ հայ ռուսամոլները անիծում են ,,համասեռամոլ,, Արեւմուտքին, բայցեւ հարց են տալիս. ,,լա՛վ, եթե ոչ Ռուսաստանը, ապա որ երկրին վստահենք մեր հայրենիքի անվտանգությունը,,: Պատասխանում եմ. դրա կարիք Հայաստանը չունի: Երկրից պահանջվում է ընդամենը մարդու իրավունքների պաշտպանվածություն, օրինապաշտություն, կոռուպցիայի դեմ դաժան պայքար, տնտեսական եւ ֆինանսավարկային արդյունավետ գործունեություն, աղքատության եւ տարագրության վերացում: Ավելացնեմ՝ նաեւ ռուսական ձրիակեր զորքերի դուրս հրավիրումը Հայաստանից: Զարգացման այս ուղին մտնելուց հետո(բայց ոչ՝ ցուցադրական) ինքնըստինքյան օրեցօր կամրապնդվի երկրի անվտանգությունն ի դեմս մեր կարողությունների ընդլայնման եւ միջազգային հանրության աջակցության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել