Ռուսները իրենց քարոզչության ձեռը կրակն են ընկել, իսկ քանի որ իրենց մոտ դրանով զբաղվում են ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ՝ կլինիկական իդիոտներ, ինչպիսին է օրինակ Կիսելյովը, դա բերում է այն խառնաշփոթին, որն առկա է մեդիա դաշտում։

Օրինակ՝ երբ բանը հասնում է Եվրոպայի սարսափները ցույց տալուն ու մասնավորապես՝ մահմեդական միգրանտների ու իսլամացման վտանգի մասին խոսելիս։ Ռուսները երևի չեն էլ գիտակցում, բայց իրենք հոժարակամ մտնում են այն ծուղակի մեջ, որը Ամերիկան լարում է ռուսների ու Եվրոպայի դեմ։ Խոսքը իսլամաֆոբիայի ռադիկալ դրսևորումների ու ընդհանուր նեգատիվ կարծրատիպերի մասին է։

Խոսքի ռուսական ալիքները նայելիս, բառիս բուն իմաստով ատելությամբ ես լցվում մահմեդականների ու մասնավորապես սուննի մահմեդականների նկատմամբ։ Էլ չխոսեմ այն բանի մասին, թե ինչ հաճույքով են ռուսները չախում եվրոպական երկրների իշխանությունների թուլակամությունը՝ մահմեդականների քմահաճույքներին ու լպիրշություններին կանաչ լույս տալու հարցում։ Այստեղ են ասել․ իսկ դատավորներն ո՞վ են։

Տպավորություն է, որ հավաքական Կիսլեյովը մոռացել է, որ Ռուսաստանի բնակչության 20 տոկոսը մահմեդական է, ընդ որում՝ առավելապես սուննի մահմեդական։ Տպավորություն է, որ հավաքական Կիսելյովը մոռացել է, որ հաբռգած մահմեդականների ցուցանիշով Ռուսաստանը ծալած ունի ցանկացած Եվրոպական երկրի ու եթե օրինակ դիտարկեն Թաթարստանի օրինակը, ապա այնտեղ ցույցեր են կազմակերպվում, որոնց ժամանակ ծածանվում են Իսլամական պետության դրոշները, այնտեղից հարյուրավոր կամավորներ են մեկնում ԻՊ-ի կողմից կռվելու համար, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների սրացման փուլում, թաթարներն արդեն այնքան էին լկտիացել, որ կարծես թե ավելի շուտ Թուրքիայի կողմից էին, քան դաշնային կենտրոնի։

Դրա համար էլ ռուս սպառողի մոտ կոգնիտիվ դիսսոնանս է սկսվում։ Ու ոչ միայն ռուս սպառողի մոտ։ Մի հատ թող իրենց աչքի գերանը հանեն, մշակեն համապարփակ ու հանգամանալից մոտեցում Իսլամի ու իսլամիզմի նկատմամբ, սկսեն հակազդել դրան ու հաբռռգած մահմեդականներին իրենց տեղը ցույց տան սեփական երկրում, նոր սկսեն բարոյախրատական հաղորդումներ նկարել Քյոլնում կնանիքի բդող փախստականների ու նրանց թողատվություն անող եվրոպացիների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել