Մի քանի օր առաջ որոշել էի մի քիչ հեռանալ արդեն ծանոթ միջավայրից ու շրջագայել հայկական ֆեյսբուքի այն «վայրերով», որտեղ չեմ եղել, իսկ «բնակիչների» հետ անգամ մեկ ընդհանուր ընկեր չունեմ: Անկեղծ ասած ուզում էի հասկանալ, թե արդյո՞ք էն ինչ տեսնում ու կարդում ենք՝ դրանով է սահմանափակվում հայկական ֆեյսբուքյան քննարկումներն ու թեմաները: Այլ կերպ ասած, ֆեյսբուքյան համայնք որ ասում ենք, դա արդյո՞ք մեզ ծանոթ դեմքերով է սկսվում ու վերջանում, թե մարդիկ կան, որ այլ միջավայր են ձևավորել ու դրանց մասին չգիտենք:

Բնականաբար չկա այլ նյուզֆիդ, որտեղ մուտք գործելով կկարողանանք բացահայտել այդ օրվա թրենդը մեզ զուգահեռ միջավայրում, ուստի փոքրիկ ուսումնասիրության համար հիմնականում ընտրեցի ֆեյսբուքյան խմբերը:

Ուրեմն մի փոքր «շրջագայությունից» պատմեմ: Բավականին լավ մթնոլորտ էր, «եղանակն» էլ բարենպաստ էր, մարդիկ էլ անհոգ ու բոցավիկ, ուրախ: Տարբեր խմբերում եռում էր քննարկումներ՝ համեմված բազմաթիվ քոմենթներով գրառումներով ու նկարներով: Քննարկմանը մասնակցած մարդկանց մեծ մասի հետ չունեի ոչ մի ընդհանուր ընկեր իսկ իրենց հաշիվներում կատարած գրառումներն ու նկարները, որոնք ունեին բազմաթիվ հավանումներ, իմ 5000 ընկերներից ոչ մեկ չէր հավանել (նշանակում է լրիվ այլ թարգետ էր): Բացի խմբերից պատկերը նույնն էր նաև մի շարք «խոշոր» փեյջերում, որի պարունակությունը հավանում քննարկում ու կիսվում էին հազարավոր մարդիկ:

Այդ օրն ի դեպ լրիվ անծանոթ թրենդ էր տիրում խոսում ու դեմոտիվատորներ էին սարքում, ինչ որ մի աղջկա տարածած նամակագրության մասին: Չհասկացա ինչ հաշիվ էր:
Ինչևէ, ասեմ ձեզ հետևյալը, հետքրքիր էր: Օրինակ երբ մենք, (մեզ ծանոթ դեմքերը) այստեղ քննարկում ենք, ենթադրենք Գոռ Վարանյանի պոմիդորով ձվածեղը ու դա համարում ենք սոց կայքերի քննարկվող թեմա, նույն պահին մեր «զուգահեռ աշխահում» հազարավոր 14-15 տարեկաններ քննարկում են այլ թեմա: Անկեղծ ասած կողքից այնպիսի տպավորություն էր, որ ամոթ է, որ չգիտեմ ու եթե հարցնեի, թե ինչի մասին է խոսքը երևի ծիծաղեին: Այդ թոհ ու բոհը երևում էր այդ թեմային վերաբերվող նկարների մեկնաբանություններում, երբ մտնում էին 500-700 քոմենթով քննարկում էին, գրում ջնջում ծիծաղում և այլն:

Քննարկումներ արվում են նաև խմբերում, որոնց մենք այդքան անտեսում ու պահանջում ենք հանել մեզ այդտեղից: 14-15 տարեկանների ահռելի զանգված մեծ ազարտով մտնում էին տարբեր քննարկումների մեջ: Նրանք մեծ համայնք են ներկայացնում ժողովուրդ, որտեղ ծնվում ու մեռնում են թեմաներ, որոնք մենք ոչ տեսել ենք ոչ էլ լսել ենք: Դրանց մեջ անկեղծ ասած հետաքրքիր բաներ կային:
Էնքան լավ էի զգում ինձ )) մի տեսակ, ոնց որ ուրիշ աշխարհում ապրեի: ))))
Այնպես որ, մեզ ծանոթ «համայնքին» զուգահեռ ֆեյսբուքյան հայկական տիրույթում կան այլ «համայքներ» ևս, որտեղ ապրում ու արարում են մեզ անծանոթ դեմքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել