Հաջորդը դա պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուի Յացենյուկի հետ տրված համատեղ մամուլի ասուլիսում արտահայտած հակառուսական կոշտ հայտարարություններն են:
Բնականաբար Դավիթօղլուն մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավական նորմերի խախտման մեջ: Մասնավորապես նա ասել է. <<Ներկայումս երեք երկրներում Ռուսաստանը հանդես է գալիս բռնազավթողի դերում` Ուկրաինայում, Վրաստանում ու Սիրիայում, Հայաստանը նույնպես բռնազավթել է Ադրբեջանի հողերը Ռուսաստանի օգնությամբ>>: Փաստորեն արդեն Ռուսաստանին կոնկրետ մեղադրանք է ներկայացվել նաև Ղարաբաղյան խնդրի հետ կապված:
Ըստ նրա` եթե միջազգային հանրությունը համապատասխան կերպով արձագանքեր Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, ապա հավանաբար ռուսները չէին համարձակվի ռմբակոծություններ սկսել Սիրիայում:
Հայտարարվել է թուրք-ուկրաինական միասնական դիրքորոշման, բարեկամության և այսուհետ կարևոր ռազմավարական գործընկեր լինելու մասին: Փաստորեն նաև ստեղծվել է նոր առանցք` Կիև-Անկարա-Բաքու, ու այս ամենից լավ բան սպասել չի կարելի: Վառվող պատրույգն աստիճանաբար մոտենում է վառոդով լցված տակառին…
Շատ բան կախված է ԱՄՆ-ի և Եվրոպայի վերջնական դիրքորոշումից, քրդական խնդրի շուրջ նրանց կողմնորոշումից: Չնայած քաղաքականությունն էլ է բրազիլական սերիալների նման…Ամուսիններն իրարից բաժանվում են, մի տաս հոգու հետ կենակցում և կրկին սիրատոչոր միանում ու <<երջանիկ>> նոր կյանք սկսում:
Սպասենք նորանոր զարգացումների, քանի որ իրավիճակն իրոք պայթունավտանգ է:
Հետաքրքիր է, որ մենք` հայերս ենք հավատարիմ, երևի կորցնելու շատ բան ունենք, այլընտրանք առայժմ չունենք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/763179953812658?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել