Երևանի Պուշկինի փողոցի 38 հասցեում ներկայումս կանգուն է երևանաբնակ գործարարներ Աֆրիկյանների ևս մի գեղեցիկ շենք` Առաքել Աֆրիկյանի առանձնատունը: 20-դ դարասկզբին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից կառուցված այս շենքը նույնպես շատ արտահայտիչ է` և առաջին հերթին իր յուրօրինակ զարդաքանդակներով:

Հայտնի է, որ 1918-20 թթ. այս տանն է ապրել հայ մեծանուն զորավար, Սարդարապատի հերոս Մովսես Սիլիկյանը, որի վերաբերյալ շենքի պատին տեղադրված է համապատասխան հուշատախտակ: 1921 թ. այս շենքը ազգայնացվել է, իսկ հետագայում այստեղ է տեղակայված եղել Երևանի Ցուցադրական դպրոցը:

Եվ նորից վերհիշենք Դրեզդեն և Վրոցլավ քաղաքների դասական օրինակը: Պատերազմից ամբողջովին ավերված այդ եվրոպական քաղաքների հին կենտրոնները տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքում նույնությամբ վերականգվեցին, այսինքն ամեն ինչ արվեց, որպիսի պահպանվի քաղաքների պատմական հիշողությունը, այլ ոչ` հակառակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել