ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Շիրակի մարզում ՀՅԴ թեկնածուն մարզպետարանի ֆինանսա-տնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանն է: Թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն կանգ առել նման «ճ» կլասի չինովնիկի վրա, անհասկանալի է: Էտ մարդն առանձնապես Շիրակի մարզում հեղինակություն չի վայելում, այնքանով է ճանաչելի, որ մարզպետարանում 3-րդ կարգի հաստիք է զբաղեցնում:

Եթե ՀՅԴ-ում կարծում են, որ այսպիսի կադրերով Շիրակում խնդիր են լուծելու, ապա լիովին սխալվում են, ավելին՝ այսպիսի կադրերը երաշխավորում են ոչ միայն կուսակցության ձախողումը, այլ այն ծրագրերի, որը պետությունը Շիրակի մարզի միջոցով է իրականացնելու:
Այսպիսի կադրերի նշանակումը ցույց է տալիս նաև ՀՅԴ-ի լրջությունը (ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը), որովհետև Շիրակի մարզում ստեղծված իրողությունների պայմաններում այսպիսի նշանակումը կանխորոշված տապալում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել