Երկար և գեղեցիկ վարսեր ունենալու մասին, երազում է ցանկացած աղջիկ, սակայն նրանացից քչերին է հաջողվում ցանկալի արդյունքի հասնել, եթե նույնիսկ դադարի վարդահարդարի մոտ հաճախել: Պատճառները կարող են տարբեր լինել՝ ժառանգական հակումը դանդաղ մազերի աճին, մազերի ոչ գրագետ խնամքը կամ սնուցող տարրերի պակասը: Սակայն այս 8 դիմակները կօգնեն Ձեզ վերացնել այդ խնդիրները: Նրանք կապահովեն Ձեր մազերի ճիշտ խնամքը և կսունուցեն անհրաժեշտ տարրերով:

ԼՈԼԻԿՈՎ ԴԻՄԱԿ

Այն արդյունավետորեն կկարգավորի մազերի աճը: Վերցրեք լոլիկը և մաքրեք , ապա լավ տրորեք, որ ստացվի միասեռ զանգված, և ստացված զանգվածը քսեք մազերի արմատներին: Դիմակը լվացեք 15-20 րոպե հետո:

ԴԻՄԱԿ ՍՈԽԻ ՀՅՈՒԹԻՑ

Երկու շաբաթ անընդմեջ այս դիմակի օգտագործումը կապահովի Ձեր մազերի արագ աճը: Վերցրեք 2 թեյի գդալ սոխի հյութ, 1 թեյի գդալ կոնյակ և 6 թեյի գդալ կռատուկի արմատների թուրմ: Այդ ամենը խառնեք իրար և քսեք մազերի արմատներին: Քսելուց հետո մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով: Մեկ ժամ անց մազերը լվացեք շամպունով:

ՄԵՂՐՈՎ ԴԻՄԱԿ

Մազերի աճը արագացնելու համար՝ այս դիմակը պետք է օգտագործել ամեն օր: Վերցրեք մեկ ճաշի գդալ մեղր, այդքան էլ կոնյակ և մեկ ձվի դեղնուց: Այդ ամենը խառնեք իրար, որպեսզի ստացվի միասեռ զանգված և քսեք մազերին ամբողջ երկայնքով: Քսելուց հետո մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով: Այս դիմակը անհրաժեշտ է մազերին պահել մեկ ժամ:

ՎԻՏԱՄԻՆՆԵՐՈՎ ԴԻՄԱԿ

Վիտամինների որոշակի քանակը կարող է նպաստել մազերի աճին: Իրար խառնեք վուշի և կռատուկի յուղերը և «Աեվիտ» վիտամինի մեկ ամպուլ: Այս խառնուրդը քսեք մազերի արմատներին: Քսելուց հետո մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով , և դիմակը մազերին պահեք մեկ ժամ: Ապա լվացեք և մազերը սրբիչով չորացրեք: Այս գործողությունը անհրաժեշտ է կրկնել շաբաթը 3 անգամ:

ՄԱՆԱՆԵԽՈՎ ԴԻՄԱԿ

Այն լավացնում է գլխի մաշկը և մազերի աճը: Վերցրեք 200գ կեֆիր, մեկ ձվի դեղնուց և 1 թեյի գդալ մանանեխ: Լավ խառնեք այն և քսեք մազերի արմատներին՝ չողնելով 40-60 րոպե: Լավ արդյունք ստանալու համար՝ այս գործողությունը անհրաժեշտ է կրկնել ամեն օր մեկ ամսվա ընթացքում:

ԴԻՄԱԿ ԳԱՐԵՋՐՈՎ

Խառնեք 200 մգ գարեջուրը 2 ձվի դեղնուցի հետ: Ստացված զանգվածը քսեք մազերին ամբողջ երկայնքով՝ թողնելով մեկ ժամ: Դիմակը ավելի արդյունավետ կլինի, եթե մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և փաթաթեք շորով:

ՁԻԹԱՅՈՒՂՈՎ ԴԻՄԱԿ

Սրա բաղադրության մեջ մտնում են ձիթապտղի, կոկոսի և գերչակի յուղերը: Խառնեք այն և քսեք մազերի արմատներին: Մատներով տրորեք գլուխը մի քանի րոպե և ծածկեք պոլիէթիլենային տոպրակով: Դիմակը մազերին պահեք մեկ ժամ, ապա լվացեք մազերը ՝ ջրի մեջ լցնելով մի քիչ կիտրոնի հյութ:

ՄԱՂԱԴԱՆՈՍԻ ՍԵՐՄԵՐՈՎ ԴԻՄԱԿ

Մաղադանոսը վիտամինների, միկրոէլեմենտների և ճարպային թթուների իսկական հավաքածու է: Դրանից լուծույթ պատրաստեք և լվացեք մազերի արմատները դրանով: Գործողությունը կրկնեք շաբաթը երկու անգամ:

Դուք զարմացած կլինեք, թե այս դիմակներից ինչքան արագ են սկսում աճել Ձեր մազերը: Մազերը կդառնան ավելի խնամված և կստանան անհրաժեշտ սնուցումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել