Երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ, կարծիք հնչեց, որ դա կարող է լուրջ խնդիր հանդիսանալ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Ժամանակը ցույց տվեց, որ դա միայն մտավախություն էր:

Վերջին տարիներին ՀՀ-ի և ԵՄ անդամ Չեխիայի արտաքին տնտեսական հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել: Առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում երկու երկների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 21,6 մլն դոլար:

ԵՄ անդամ այլ երկրներից Գերմանիայի հետ առևտրի ծավալը կազմում է 347 մլն դոլար, Իտալիայի հետ՝ 197,4 մլն դոլար, իսկ օրինակ Դանիայի հետ՝ ընդամենը 8 մլն դոլար:

Վերը նշված ցուցանիշները փաստում են այն մասին, որ Հայաստանի և Չեխիայի միջև տնտեսական հարաբերությունները գտնվում են միջին մակարդակի վրա, և ունեն ավելանալու մեծ հնարավորություններ:
Այդ իմաստով Երևանում փետրվարի 11-ին մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կարող է անհրաժեշտ լիցք հաղորդել երկու երկրների տնտեսական համագործակցության խորացմանը:
Այն կարող է լրացուցիչ ներդրումների, նոր բիզնես գաղափարների և գործարարների միջև կապի հաստատման լուրջ խթան հանդիսանալ:

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն դիտարկվում է նաև որպես ԵՄ-ի և ԵՏՄ-ի տնտեսական հարաբերությունների կապող օղակ: Այս համատեքստում շատ կարևոր է ԵՄ-ի հետ հարաբերությունների դրական ընթացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել