Նիկոլո Մաքիավելի (1469-1527)-իտալացի նշանավոր փիլիոսփա, գրող, պատմաբան, պետական գործիչ:Ստորև ներկայացնում ենք հատվածներ նրա ամենահայտնի՝ «Տիրակալը»  աշխատությունից:
Իշխանությունը պահել ցանկացող տիրակալը, պետք է ձեռք բերի բարուց հրաժարվելու հմտություն և այն կիրառի ըստ անհրաժեշտության:
Տիրակալին սիրում են սեփական հայեցողությամբ, իսկ վախենում՝տիրակալի հայեցողությամբ:
Ճակատագիրն իր զորությունը դրսեվորում է այնտեղ, որտեղ նրա դեմ արգելք չի դառնում քաջությունը:
Ճակատագիևը կնոջ նման է. եթե մեկը ուզում է լեզու գտնել նրա հետ, պետք է քոթակի.կինն այդպիսիններին ավելի շուտ է հանձնվում, քան նրանց, ովքեր սառնությամբ են գործում:
Որտեղ պայմանները բարենպաստ են, այնտեղ դժվարությունները նահաջում են:
Մարդիկ միշտ վատն են, քանի դեռ անհրաժեշտությությունը նրանց չի պարտադրում լավը լինել:
Ամեն մեկն էլ տեսնում է, թե դու ինչպիսին ես թվում, քչերն են զգում թե իրականում ով ես դու:
Մարդիկ, եթե մի լավ բան են տեսնում նրանց կողմից, ումից չարիք էին սպասում, առանձնահատուկ ձևով են կապվում բարերարի հետ:
ճակատագիրը կայուն չէ, իսկ մարդը համառություն է դրսևորում իր գորրծողություններում, հետևապես, քանի դեռ նրանց միջև կա համաձայնություն, մարդը գտնվում է հաջողության մեջ, իսկ երբ վրա է ասնում անհամաձայնությունը, նրա հաջողությունը վերանում է:

Մարդիկ բնույթով այնպիսին են, որ նույնպիսի կապվածություն են դրսևորում նրանց հանդեպ, ում համար բարիք են գործել, որքան և նրանց, ովքեր նրանց համար են բարիք գործել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել