61365_0Համաշխարհային նորաձևության և դիզայնի գունային գլխավոր էքսպերտը՝ «Պանտոն» ընկերությունը ներկայացրել է գարուն ամառ 2016-ի ամենանորաձև գույների թոփ-տասնյակը։ Ինստիտուտը գունային ընտրությունը հիմնավորում է ծավալուն հետազոտություններով։ Տասնյակի ձևավորումից առաջ ընկերության աշխատակիցները հասարակության տարբեր շերտերում մոնիտորինգ են անցկացնում, պարզում համընդհանուր տրամադրությունը, բացահայտում մարդկանց հուզող խնդիրները,  կարիքները, նպատակներն ու նախասիրությունները։ палитра_pantone — копия
Ըստ այդմ՝«Պանտոնի» Գունային ինստիտուտը  ներկայացնում է  գույների այնպիսի  տասնյակ, որը համահունչ կլինի  համընդհանուր տրամադրությանը։ Նորաձև գույների տասնյակ «Պանտոնը» ներկայացնում է տարին երկու անգամ՝ աշնանը և գարնանը։

Գարուն-ամառ 2016-ի գունային թոփ-տասնյակը ներկայացնելիս ինստիտուտի գործադիր տնօրեն Լիտրիս Այսմենը պատմել է  հետազոտության արդյունքների մասին  ու հիմնավորել ընտրությունը․«Տեխնոլոգիաների զարգացումը, տեղեկատվության մեծ ներհոսքը սկսկել է ճնշել մարդկանց, օդում սավառնում է լիցքաթափվելու, հանգստանալու և մի փոքր շունչ քաշելու ցանկությունը։ Տասնյակում ըդգրկվել են պաստելային ու եթերային գույներ, որոնք կոչված են մարդկանց նյարդերը հանգստացնելու և ներդաշնակություն հաղորդելու»։

Այսպիսով, ներկայացնում ենք գարուն-ամառ 2016- ի ամենանորաձև գույների թոփ-տասնյակն ըստ «Պանտոնի»։ Որքան համեղ ու հյութեղ են առաջարկվող գույների երանգները, նույնքան ախորժելի են դրանց անվանումները։

1-ին հորիզոնական․

Rose Quartz՝ Վարդագույն քվարց   
Քնքուշ վարդագույնի այս երանգը նորածնի  այտերի բնական կարմրության, խաղաղ արևածագի  ու նոր բացվող վարդի հետ է ասոցացվում։ Այն հանգստացնող է, չպարտադրող, միևնույն ժամանակ շքեղ ու շատ նորաձև։ Վարդագույն քվարցը կարելի է համադրել պաստելային այլ երանգների հետ, օրինակ՝ դեղձագույնի, կապտա-մոխրագույնի ու բաց մանուշակագույնի։

rose-quartz-3Emporio-Armani s1770692-main-zoom
2-րդ հորիզոնական

Peach Echo՝ Դեղձային արձագանք   

Peach-Echo (1)

Ինչու՞ « Դեղձային արձագանք»։ Որովհետև այս նուրբ գույնը նարնջագույնի թեթև ենթաերանգ ունի։ Այն ավելի շատ ոչ թե միրգ է հիշեցնում, այլի  դեղձի համեղ պաղպաղակ։
Peach Echo-ն ասոցացվում է ընտանեկան ջերմ երեկոների ու երիտասարդական մաքսիմալիզմի հետ։  Այս երանգը  թարմացնում է դեմքի գույնը, կերպարին երիտասարդություն ու կանացիություն է հաղորդում։ Այն համադրելի է մանուշակագույնի ու մոխրագույնի հետ։

3-րդ հորիզոնական

blog-december-pantone-serenity-diorSerenity՝ Անվրդով երկնագույն 
Այս գույնը գարնանային երկինք է հիշեցնում՝ եթերային, խաղաղ, անվրդով։Հագուստի մեջ այս գույնը կրելով՝ մարդիկ  իրենք իրենց և շրջապատի հետ ներդաշնակ են դառնում։
Անվրդով երկնագույնը կարելի է համադրել վառ, նույնիսկ ճչացող գույների հետ։ Յուրաքանչյուր խենթ կերպարի այն  էլեգանտ հավասարակշռություն կհաղորդի։

4-րդ հորիզոնական

Snorkel Blue` Խորը ջրային կապույտ Glubokij-sinij

Կապույտի այս երանգը կարող ես տեսնել միայն օվկիանոսի հատակ ընկղմվելով։ Այն ասոցացվում է արկածի, առեղծվածի ու նորարարության հետ։ Խորը ջրային կապույտը խաղաղություն ու հանգստություն է իջեցնում մարդկանց վրա, այն մոտիվացնում է գնալ առաջ և հավատալ սեփական ուժերին։ Կապույտի այս երանգը համաշխարհային հռչակ ունեցող դիզայներների սիրելին է։ Նրանք այն որպես կանոն ոչ մի այլ գույնի ու երանգի հետ չեն համադրում, բայց փորձարկումների իրավունքը ոչ ոք չի չեղարկել։    

5-րդ հորիզոնական

Buttercup՝ Կենսուրախ դեղին 

montagem buttercup pantone 2016

Դեղինը 2016-ի ամենաթրենդային գույներից է։ Եթե նախորդ տարի առավել ընդունելի էին դեղինի, այսպես ասած, խամրած երանգները, ապա այս տարի ճիշտ հակառակը․ նորաձև է հագեցած, վառ դեղինը։
Այն դրական հույզեր է փոխանցում, ջերմացնում է, ստիպում է ժպտալ ու լավատես լինել։ Արևային այս գույնը խորհուրդ է տրվում համադրել անվրդով երկնագույնի ու ջրային խորը կապույտի հետ։

6-րդ հորիզոնական

Limpet Shell- Զմրուխտյա կապույտ(ծովի ալիքի գույն)

limpet shell pantone makeup bighouse 2016

Ահա ծովային  ևս մի երանգ, բայց այս դեպքում այն տեսնելու համար օվկիանոսի հատակ ընկղմվելու կարիք չկա։ Սա մերձափյա թափանցիկ ջրի գույնն է, որն ավազի վրա զմրուխտի և կապույտի հարյուրավոր երանգներ է արձակում։
Այն թարմության ու մաքրության խորհրդանիշ է։ Եթե լիցքաթափվելու ամենալավ վայրը ծովի ափն եք համարում,  ուրեմն այս գույնը հենց ձեզ համար է։ Այն համադրելի է վարդագույն կվարցի, դեղձագույնի ու կաթով սուրճի գույնի հետ։  

7-րդ հորիզոնական  

Lilac Gray`մանուշակա-մոխրագույն

wpid-lilac-gray

Դասական մոխրագույնի հետևորդներն ու սիրահարները տարեցտարի քչանում են։ Այս գույնի հանդեպ հետաքրքրությունը վերականգնելու նպատակով դիզայներներն առաջարկում են դրան մանուշակագույնի ենթաերանգ ավելացնել։ Այդ երանգը մոխրագույնն ավելի կանացի ու գրավիչ է դարձնում։Սա ունիվերսալ գույն է, այն կարող է համալրել դասական համարվող սևի, սպիտակի ու շագանակագույնի շարքերը։

8-րդ հորիզոնական

Fiesta՝ Կրքոտ կարմիր 

Fiestan եկավ փոխարինելու գինեգույնին։ Սա ալ կարմիրն է՝ կրակագույն, այրող, տպավորիչ ու հիշվող։ Այս գույնը մատնում է այն կրողի խառնվածքը։ Ալ կարմիր կրող կանայք  համարձակ են,  ուժեղ, ինքնատիպ, էներգիայով լեցուն, սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Այն ցանկալի է համադրել նույն գույնի այլ երանգների հետ։

 Fiesta (1) 

9-րդ հորիզոնական

Iced Coffee` Կաթով սուրճ

Շագանակագույնի այս երանգն ամռանը կապահովի  կոֆեինի՝ ձեզ անհրաժեշտ չափաբաժինը։ Այն նորաձև է, չեզոք, էլեգանտ, ընդգծում է  արևայրուքը։ Այս գույնը համադրելի է վարդագույն կվարցի, դեղձագույնի, զմրուխտյա կապույտի և շագանակագույնի այլ երանգների հետ։

Toasted Almond fashion
10-րդ հորիզոնական

Green Flash՝ Կանաչ ճառագայթ 

Վերջին հորիզոնականը զբաղեցնող այս գույնը երիտասարդության, բնության զարթոնքի ու նոր կայնքի խորհրդանիշ է։  Գարուն-աղջկա կերպար ստեղծելու համար այն անփոխարինելի է։ Գույնի անվանումն արդեն ամեն ինչ ասում է․ այն լույս է ճառագում, թարմացնում ու կենդանացնում է շուրջբոլորը։

Zelenaya-vspyshka3Ի դեպ, «Պանտոն» ինստիտուտի ներկայացրած գույների տասնյակը  միայն հագուստին չի վերաբերվում։ Այն նույն գունային լուծումներն է առաջարկում նաև կահույքի, բնակարանի ինտերիերի, նույնիսկ սպասքի համար։ Հիշեցնենք նաև, որ ամեն տարի դեկտեմբեր ամսին Պանտոն ինստիտուտը ներկայացնում է՝ որն է լինելու հաջորդ տարվա ամենաթրենդային գույնը։ 2015թ-ի դեկտեմբերին հայտարարվել էր 2016-ի գլխավոր գույնը։ «Պանտոնի» պատմության մեջ առաջին անգամ տարվա գույն է ճանաչվել միանգամից երկու երանգ՝ վարդագույն կվարցն ու անվրդով կապույտը։ Ինստիտուտի աշխատակիցները պարզաբանում են՝ դրանք խորհրդանշում են գենդերային հավասարությունը, բացի այդ բարերար ազդեցողություն են թողնում մարդկանց հոգեբանության վրա։ 
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ 2016թ-ին ամբողջ աշխարհում ամեն ինչ պետք է թվարկված գույներով ներկվի։ «Պանտոնը» հուշում է, բայց չի պարտադրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել