Խարիզմայի հասկացությունը սկզբնավորվել և ձևավորվել է հին հունական դիցաբանությունից, որն ըստ դիցաբանության նշանակում է ուշադրությունը ձգել իր կողմը և խարիզմատիկ համարվել են հին հունական գեղեցկության և հմայքի աստվածուհիները: Հունարենից թարգմանած «խարիզման» նշանակում է շնորհ, աստվածային ուժ, որը տրված է մարդուն մեղսավորության հաղթահարման և փրկության հասնելու համար:
Այսօր խարիզմա տերմինն այնքան է հայտնի դարձել, որ նույնիսկ օգտագործվում է թերթերում և գրականության մեջ` համարելով, որ ընթերցողները հասկանում են դրա իմաստը: Եթե մենք առօրյայում հանդիպում ենք հետևյալ արտահայտությանը «նա խարիզմա ունի», սա նշանակում է, որ տվյալ անհատը շրջապատողների վրա թողնում է մեծ տպավորություն և շրջապատող մարդիկ տրվում են նրա հմայքին, ուստի և պատրաստ են հետևելու նրան:
Ավանդական իմաստով խարիզման վերաբերում է սուրբ անհատականությանը, որը ներկայացնում է կրոնական դոգմաներ, որոնք կապված են մարգարեի խոսքի հետ, որն էլ կարող է հանգստացնել հավատացյալներին, թեթևացնել նրանց տառապանքները, գերել նրանց սրտերը:
Խարիզման վերջին հաշվով ոչ թե անհատի անձնական տաղանդի հետևանքն է, այլ ամբոխների վրա ունեցած ազդեցության աստիճանն է:
Ըստ որոշ վերլուծաբանների խարիզման դա շնորհ է բնորոշ առաջնորդներին, որոնք հիացնում են զանգվածներին ¨ դառնում են նրանց հիացմունքի առարկան: Օրինակ խարիզմայով էին օժտված Չերչիլը, Մաո Ցզե Դունը, Ստալինը ¨ այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել