Անկեղծ սիրելը հրաշալի զգացողություն է, իսկ անկեղծ սիրվելը` առավելեւս։ Առավել հրաշալի է, երբ սերը փոխադարձ է։ Այսօրվա տոնի կապակցությամբ շնորհավորելու իրավունքը պատկանում է հենց այն մարդկանց, ովքեր իրենց ներսում իրապես կրում են հիասքանչ զգացմունքը, քանզի սրտանց ու անկեղծ շնորհավորելուն ունակ է միայն նա, ով գիտակցում է երեւույթը, վերջինիս նշանակությունը։ Սիրել մարդուն, անհատին, մարդկայինը, էությունը...այլ ոչ թե սիրել հարստությունը, շքեղ կյանքը, կամ դրանց տեսլականը։ Քանզի կյանքն ինքն է բազմիցս ապացուցել, որ սիրելով հարստությունը, փողը, շքեղ կյանքը` մարդն ինքն իրեն դատապարտում է հոգեկան, հոգեւոր եւ զգացմունքային աշխարհից կտրված եւ հեռու լինելուն, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է մարդկային հոգու դատարկությանը, կործանմանն ու սեփական կյանքի հսկայական անդունդին։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրավունք ունեն շնորհավորելու!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել