Շատ վտանգավոր հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը...Գերմանական "Süddeutsche Zeitung" թերթին տված հարցազրույցում ալ-Ջուբեյրը անդրադարձել է Մոսկվայի մասնակցությանը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում և Պուտինին նախազգուշացնելով ասել է."Մենք ռուսաստանցիներին մատնանշել ենք,որ կանգնելով այս կոնֆլիկտում Ասադի և Իրանի կողքին,նրանք դառնում են կրոնական պատերազմի մասնակից...Դա շատ,շատ վտանգավոր է...Ռուսաստանում բնակվում է 20 միլիոն սուննի մահմեդական...Արդյո՞ք այդ երկիրը ձգտում է ստեղծել այնպիսի տպավորություն, որ պատերազմում է սուննիների դեմ հօգուտ շիաների..."Ադել ալ-Ջուբեյրը այլ բաներ էլ է ասել գերմանական պարբերականին,սակայն ամենաուշագրավը հենց այս միտքն էր,ըստ որի,տեղի է ունենում պատերազմ սուննիների և շիաների միջև...Այսինքն՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը պաշտոնապես բացահայտում է,որ Սիրիայում իրենք պատերազմում են շիաների դեմ...Ավելին՝Էր Ռիադը այս հայտարարությամբ ընդհանրապես ազդարարում է,որ սուննիները պատերազմ են հայտարարում շիաներին...
Այն,որ սուննիների և շիաների միջև գնում է պայքար Եմենում,Բահրեյնում,Սիրիայում՝փաստ է...Բոլորն էլ շատ լավ գիտեն,որ օրինակ՝ Եմենում տեղի է ունենում "տաք" պատերազմ սուննիների և շիաների միջև,իսկ Բահրեյնում` "սառը" պատերամ...Բայց մինչև հիմա ո՛չ սուննի,ո՛չ էլ շիա մահմեդական երկրների որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ չէր բարձրաձայնել սուննիների և շիաների միջև պատերազմի մասին...Սաուդյան Արաբիան և իր տարածաշրջանային մանկլավիկները վաղուց էին նախապատրաստվում այս պատերազմին,որի վերջնական նախապատրաստություններն ավարտվեցին այս տարվա հունվարի 3-ին,երբ Էր Ռիադում շիա շեյխ Նիմր Բաքր ան-Նիմրի մահապատժի հետևանքով սրվեցին հարաբերությունները Իրանի հետ...Սաուդացիները դա շատ հմտորեն օգտագործեցին և խզեցին դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ,որից հետո շղթայական բնույթ ընդունելով շիա Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեցին նաև սուննի Ջիբութին,Սոմալին,Սուդանը,Բահրեյնը,Կոմորյան կղզիները,իսկ մի քանի սուննի երկրներ էլ՝Հորդանանը,ԱՄԷ-ն,Եգիպտոսը նվազեցրեցին դիվանագիտական ներկայացուցչությունը Թեհրանում...Պարզվեց,որ այս ամենը նախապատրաստական աշխատանքներ էին սուննիների և նրանց "առաջնորդ"՝Սաուդյան Արաբիայի կողմից,որը հարմար պահ էր փնտրում ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ազդարարելու սուննի-շիական պատերազմի մասին...Իսկ հարմար պահը՝Հալեպի համար սպասվող ճակատամարտն է...Թուրքիան, Սաուդյան Արաբիան և նրանց անդրօվկիանոսյան և եվրոպական հովանավորները հիստերիայի մեջ են...Ալավի՝շիա,Ասադի բանակը Մոսկվայի օդային հարվածների շնորհիվ շեշտակի հաջողությունների է հասել Սիրիայում շարունակվող հակաահաբեկչական պատերազմում,որն իշխանությունները մղում են 2011 թ-ից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել