Ինձ համար անակնկալ հայտարարություն է արել քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղը: Նա՝ ելույթ ունենալով Ստամբուլի Սուլթանգազի թաղմասում կազմակերպված HDP-ի համագումարին, ասել է. «Ջիզրեյի անկումը չի նշանակում քրդական ազտագրական պայքարի վերջ, այլ նշանակում է սկիզբ: Եթե զավթողական քաղաքակնությամբ նրանք հաղթեցին Ջիզրեյում, ի դեպ արդեն ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ Է ԻՆՉ ՎԱՐՈՒՄ ԵՆ ԺԽՏՈՂԱԿԱՆ և ՈՉՆՉԱՑՆՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Ես պետք է ասեմ, որ այդ քաղաքականությունը թաղվեց Ջիզրեյում»:
Յուքսեդաղը էլ ուշագրավ հայտարարություններ էլ է հնչեցրել, բայց այ հարյուր տարվան վերաբերվող միտքը ինձ համար մնաց անհասկանելի... Ու՞մն էր ակնարկում, կամ ի՞նչ էր ակնարկում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել