Դիաբետով հիվանդ 65 տարեկան Սերոժի որքի վրա գանգրենա էր սկսվել: Սերոժի կինը սկզբից թաքուն, հետո նաև անթաքույց՝ բացահայտ երազում էր, թե երբ ա ամուսինը մեռնելու, որ ինքը պրծնի էս վիրակապերից, դարդ ու ցավից: Հաճախ էլ դիտմամբ կռիվ էր սարքում, խռովում էր, որ ինքը չզբաղվի վերքը մշակելով, ուզած-չուզած ջահել հարսն էր սկեսուրի փոխարեն լվանում, մշակում վերքերը, հագի շորերը փոխում,տեր կանգնում սկեսրարին:
Սերոժի կինը առողջ կին էր, երազում էր մարդու մահից հետո նորից ամուսնանար, գնար հարս, որ տունը մնար տղայի ընտանիքին;
Էն էլ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Մի օր էս բացարձակ առողջ կինը քնեց ու այլևս չարթնացավ:
Սերոժի կինը մուրազը փորում մեռավ ,այդպես էլ ամուսնուն դագաղի մեջ չտեսնելով: Ու ոչ էլ հասցրեց ուրախությամբ սև շոր հագնի, նստի գլխավերևը ու լաց լինի՝ մտքում թաքուն խնդալով իր ազատության ու երջանկության, լուսավոր կյանքի, ապագա հարյուր տոկոսանոց ամուսնու մասին մտքերով:
Սերոժը, որ փաստորեն սիրում էր իր կնոջը, յոթ օր ու յոթ գիշեր լաց եղավ ու մահացավ՝ նույնպես առանց որևէ լուրջ պատճառի:Սիրտն էր պայթել:
Ես էս պատմությունը ցավով եմ հիշում :
Ու հա, արժի իմանալ, որ շաբաթը հաճախ ա ուրբաթից շուտ ագալիս:
Հ.Գ.Հին գրառումներից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել