Երբեմն իրավիճակը ստիպում է մեզ տեղափոխվել այլ քաղաք, նույնիսկ այլ երկիր, և բանժանվել մեր հարազատներից: Երեք տարի առաջ փոքրիկ Էսմիի ծնողները ստիպված էին Լոնդոնից մեկնել Ավստրալիա, քանի որ նրանք այտեղ նոր աշխատանք էին գտել: Աղջկա տատիկն ու պապիկը մնացին Անգլիայում, և իհարկե, շատ էին կարոտում իրենց թոռնիկին: Նրանք շփվում էին Skype-ով, սակայն կենդանի շփմանը դա չէր փոխարինում:

Ինչ-որ կերպ British Airways ավիաընկերության աշխատակիցներն իմացել էին այդ պատմության մասին և ցանկացել էին օգնել ընտանիքին: Նրանք ֆիլմ էին նկարահանել Էսմիի մասնակցությամբ, և ամեն ինչ այնպես էին կազմակերպել, որ աղջկա տատիկն ու պապիկը գնային կինոթատրոն և այդտեղ դիտեին այդ ֆիլմը:

Տարեց ամուսիններն ապշել էին՝ տեսնելով էկրանին իրենց թոռնուհուն, բայց նրանց ավելի շատ ցնցեց այն, որ իրենց Ավստրալիա մեկնելու տոմսեր նվիրեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել