Իզուր չէ, որ բժիշկները խորհուրդ են տալիս շաքարը փոխարինել մեղրով: Այդ մթերքը եզակի է իր օգտակար հատկություններով՝ բարելավում է ինքնազգացողությունը, պարգևում գեղեցկություն և երիտասարդություն:

Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլը պարունակում է մարդու առողջության համար կարևոր ավելի քան 70 նյութ: Դրանում ածխաջրերը սովորական շաքարի համեմատ ավելի հեշտ են մարսվում՝` նպաստելով մկանային ուժի պահպանմանը և նորմալ աճին: Մեղրում պարունավող ֆերմենտները խթանում են մարսողական գործընթացները և բարելավում նյութափոխանակությունը: Սպիտակուցները մասնակցում են հորմոնների արտադրությանը, հանքանյութերը կարգավորում են նյարդային համակարգը, հյուսվածքային շնչառությունը և արյան շրջանառությունը:

Ինչու է անհրաժեշտ մեղր ուտել

1. Մեղրը ֆլավոնոիդի պարունակության շնորհիվ օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդություններից: Ըստ բժիշկների՝ եթե սրտային հիվանդները 1-2 ամիս օրական օգտագործեն 50 գրամ մեղր, ապա նրանց վիճակն անպայման կբարելավվի:

2. Մեղրը բուժամիջոց է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, գաստրիտի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների ժամանակ: Խոցային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում քաղցած վիճակում օրը 3 անգամ խմել գոլ մեղրաջուր: Մեղրն ունի հականեխիչ ազդեցություն և, արագ անցնելով աղեստամոքսային տրակտով, սպանում է վնասակար միկրոբները՝ նպաստելով ստամոքսի առողջացմանը:

3. Մեղրն անփոխարինելի է մրսածության դեպքում: Կարելի է այն խառնել կիտրոնի հյութի հետ և խմել: Տարածված է նաև բողկի հետ օգտագործումը: Մեծ բողկը փորում են և լցնում մեղր: 2-3 ժամ թողնելոց հետո այն պետք է օգտագործել ուտելուց առաջ:

4. Մեղրն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Այն լյարդի համար կատարյալ սնունդ է, քանի որ նրանում ֆրուկտոզան և գլյուկոզան հավասար հարաբերությամբ են:

5. Մեղրն ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ:

6. Մեղրը հիանալի պրոբիոտիկ է: Այն բարելավում է մարսողական համակարգը և վերականգնում օրգանիզմի օգտակար միկրոֆլորան:

7. Մեղրը բնական հակադեպրեսանտ է: Ամեն առավոտ մեղր օգտագործող մարդիկ ավելի լավ են պայքարում քրոնիկ հոգնածության դեմ: Նրանք նվազ դյուրագրգիռ են և նվազ ընկալունակ տարբեր սթրեսային իրավիճակների նկատմամբ:

8. Մեղրն օգտակար է ուղեղի համար: Առավոտյան մեղր օգտագործելն ուղեղին էներգիա է հաղորդում, ինչը շատ կարևոր է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Ինչքան մեղր ուտել

Մեծահասակները կարող են օրական ուտել 60-100 գրամ մեղր, իսկ երեխաները՝ դրա կեսը: Առավոտյան հարկավոր է 1 թեյի գդալ մեղրը լուծել 1 բաժակ գոլ ջրում և խմել ուտելուց կես ժամ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել