Տղամարդու ո՞ր հասակն են կանայք համարում կատարյալՎիճակագրությունը ցույց է տվել, որ զույգերի մոտ տղամարդկանց 92,5%-ը բարձրահասակ է կանանցից, 4%-ի դեպքում կանայք են բարձրահասակ, իսկ 3,5%-ի դեպքում նրանք ունեն նույն հասակը:

Պարզվել է, որ զուգընկերոջ հասակն ավելի կարևոր է կանանց համար, քան տղամարդկանց: Այսպես, կանանց մեծամասնությունը երազում է, որ իր զույգը լինի բարձրահասակ: Հետազոտությունը ցույց է տվել, որ դա կանանց պետք է էսթետիկական տեսանկյունից: Օրինակ՝ կանանց մի մասն ասել է, որ իրենց դուր չի գալիս նայել ներքև` տղամարդու աչքերին, մյուսներն էլ ասել են, որ ցածրահասակ տղամարդու կողքին չեն կարողանա բարձրակրունկ հագնել:

Հոգեբանները պարզել են, որ կնոջ համար բարձրահասակ տղամարդը պաշտպանվածության խորհրդանիշ է: Հարցման միջինացված տվյալներով` տղամարդու օպտիմալ հասակը համարվում է 188 սմ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել