Բոլորն էլ թերևս տեղյակ են կիտրոնի օգտակարության մասին. այն մեծ քանակությամբ C վիտանին է իր մեջ պարունակում, օգտակար է մրսածության դեմ և այլն, սակայն քչերը գիտեն դրա այս 15 օգտակար հատկությունների մասին:

limon-ot-vesnushek1

 Թարմացնում է սառնարանը  Կիտրոնի հյութը հեռացնում է սառնարանի անցանկալի հոտերը: Անհրաժեշտ է մաքրել սառնարանը, այնուհետև սպունգը թրջել կիտրոնի հյութի մեջ ու մի քանի ժամ այն թողնել սառնարանում:

♦ Արյան բարձր ճնշման համար – Կիտրոնն իր մեջ պոտասիում է պարունակում, որը կարգավորում է արյան բարձր ճնշումը և նվազեցնում դրա հետևանքով առաջացած սրտխառնոցն ու գլխապտույտները:

♦ Մտավոր առողջության համար – Կիտրոնով ջուրը բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում դեպրեսիան ու սթրեսը: Երկար տարածությունը ոտքով հաղթահարող մարդիկ ու ճանապարհորդոները գիտեն, որ կիտրոնն իսկական հրաշագործ բնական դարման է հոգնածության դեմ, որը միանգամից թարմացնում  է օրգանիզմն ու օգնում կենտրոնացած պահել գիտակցությունը:

♦ Հեռացնում է խոհանոցային տախտակի հոտերը – Զարմանալի չէ, որ խոհանոցային տախտակից անցանկալի հոտ է գալիս, քանի որ այն օգտագործում ես սոխ, սխտոր, ձուկ և այլ մթերքներ կտարատելու համար, իսկ այդ հոտերից հեշտությամբ կարելի է ազատվել կիտրոնի շնորհիվ: Կիտրոնը կիսեք ու այն քսեք տախտակի վրա, կամ դրա հյութով պարզապես լվացեք տախտակը:

♦ Շնչառական խնդիրների համար – Կիտորնով ջուրը կմաքրի կոկորդում հավաքված լորձն ու բացելով շնչուղիները  կօգնի ավելի հեշտ շնչել: Այն օգտակար է նաև ասթմայով հիվանդներին:

♦ Արթրիտի ու ռևմատիզմի դեմ – Կիտրոնը միզամող հատկություն ունի, ինչը նշանակում է, որ այն կօգնի միզարտադրությանը, ինչն իր հերթին կնվազեցնի օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները` օրգանիզմից հեռացնելով թույներն ու բակտերիաները` դրա հետ մեկ տեղ օգնելով նաև արթրիտի ու ռևմատիզմի ժամանակ:

 Կանխում է երիկամների քարերի ձեռքբերումը  Կիտրոնի հյութը, նոույնիսկ ջրի հետ խառնած վիճակում կանոնավոր օգտագործելու դեպքում կբարձրացնի մեզում ցիտրատի արտադրությունը, որը կանխարգելում է երիկամներում բյուրեղիկների առաջացումը, որոնք իրենց  հերթին միաձուվելով երիկամային քարերի առաջացման պատճառն են հանդիսանում:

♦ Ծերացման դեմ  Կիտրոնով ջուրը նվազեցնում է ազատ ռադիկալների արտադրությունն օրգանիզմում, որոնք պատասխանատու են մաշկի ծերացման ու վնասման համար: Կիտրոնով ջուրը կալորիաներ չի պարունակում և հակաօքսիդանտ ազդեցություն ունի:

 Մրգերը և բանջարեղենը լվալու համար  Երբեմն նույնիսկ ջրով լվալուց հետո մրգերի ու բանջարեղենի վրա կարող են պեստիցիդներ մնալ, իսկ կիտրոնը բնական ախտահանիչ միջոց է, և մրգերն ու բանջարեղենը լվանալուց հետո կիտրոնի հյութով դրանք մաքրելու դեպքում կարող եք վստահ լինել, որ դրանք իսկապես մաքուր են ու անվնաս:

♦ Բուժում է բորբոքումները – Կիտրոնի հյութը իր հակաբորբոքային ազդեցությամբ կարող է բուժել կոկորդի բորբոքումները: Եթե աղաջուրը չի օգնում ձեզ, փորձեք կիտրոնաջրով ողողումները:

♦ Մաքրում է արյունը – Մենք ամեն օր անառողջ սնունդ ենք ընդունում, որոնք պատրաստված են արհեստական սննդային հավելումներով, ինչի հետրևանքով մեր արյան ու օրգանիզմի մեջ մեծ քանակությամբ թույներ են կուտակվում, իսկ կիտրոնով ջուրկանոնավոր խմելը օգնի օրգանիզմն ու արյունը մաքրել այս թույներից:

♦ Մաշկի վրա ծերացման հետևանքով առաջացած մուգ հետքերի համար –Ինչո՞ւ թանկ քսուկներ գնել խանութներից, երբ ունես կիտրոնի բնական հյութը: Մաշկի վրա մուգ հետքերն ու պեպենները բացացնելու համար անհրաժեշտ է պարզապես կիտորնի հյութը քսել դրանց դրանց վրա: 15 րոպե թողնելուց հետո պարզապես լվացեք մաշկը: Այն անվտանգ է և միաժամանակ արդյունավետ միջոց:

 Բերանի առողջության ու թարմ շնչառության համար – Կիտորնի հյութը կտրում  է լնդերի արյունահոսությունն ու հանգստացնում է ատամնացավը: Կիտորնի հյութը ձեզ նաև թարմ շնչառություն կապահովի, քանի որ այն տհաճ հոտ արտադրող բակտերիաներին ոչնչացնող հատկություն ունի: Սակայն պետք է նշել, որ կիտորնի հյութը բերանի մեջ երկար պահել խորհուրդ չի տրվում, որովհետև այն կարող է վնասել ատամների էմալը:

 Մազերի թեփի դեմ  Գլխամաշկի քոր առաջացնող թեփից ազատվելու համար, պարզապես ձեր գլխամաշկը մերսեք երկու ճաշի գդալ կիտրոնի հյութով, այնուհետև լվացեք այն մաքուր ջրով: Լվանալուց հետո մեկ բաժակ ջրում լուծված մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով ջրով թրջեք մազերը: Սա կրկնեք մի քանի օր, մինև որ թեփն անհետանա:

♦ Ստամոքսի առողջության համար  Մեր օրերում շատերն են տառապում մարսողական խնդիրներից, իսկ դրա դեմ լավագույն լուծումը կիտրոնով գոլ ջուրն է: Այն կկանխարգելի մարսողական խնդիրները, կկանխարգելի փորկապությունը դրա հետ մեկ տեղ օրգանիզմը մաքրելով թույներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել