Դեմ լինեն մարդիկ թե կողմ, բայց Աշխարհի թիվ 1 մեդիա դեմքերը շարունակում են մնալ Քարդաշյանները և բոլոր նրանք, ովքեր կապ ունեն այս ընտանիքի հետ: Այսօրվա գլխավոր մեդիա նորությունը Քանյե Ուեսթի արդեն երրորդ Yeezy հավաքածուի ցուցադրությունն է, նրա նոր ալբոմը և նրա կինը՝ Կիմը, ով հատուկ այս շոուի համար դարձել է (կրկին) պլատինե շիկահեր..Գրեթե ամեն ինչ Yeezy Season 3-ի մասին կարդացեք մեր հատուկ փոստում:

Այսպիսով, Madison Square Garden-ում երեկ 20 000 հյուրեր ներկա գտնվեցին Yeezy Season 3-ի ցուցադրությանը:

Ցուցադրության ընթացքում տեղի ունեցավ նաև Քանյեի 7-րդ ստուդիական ալբոմի պրեմիերան: Ալբոմը ստացել է The Life of Pablo անվանումը, այն ներառում է 11 նոր երգեր...

Ցուցադրության գլխավոր աստղն էր Նաոմի Քեմբելը...

Քարդաշյանները կրում էին Balmain բրենդի հատուկ զգեստները, ստեղծված հենց այս միջոցառման համար:

Կիմ Քարդաշյանը հատուկ այս երեկոյի համար կրկին դարձել էր պլատինե շիկահեր...

Առաջին անգամ Քորթնին և նրա նախկին ամուսինը՝ Լամառը հայտնվել են հանրության առջև, Լամառի հետ տեղի ունեցած միջադեպից հետո...չգիտեմ հետևում էիք արդյոք դուք այդ պատմությանը թե ոչ...

Քանյեն իր նոր հավաքածուն ստեղծել է ի հիշատակ Իր մայրիկի՝ Դոնդայի, և Կիմի հայրիկի՝ Ռոբերթ Քարդաշյանի, ովքեր երկուսն էլ մահացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել