Կանայք սիրում են գրավել տղամարդկանց ուշադրությունը շքեղ դիմահարդարման, արհեստական թարթիչների և կեղծամների օգնությամբ: Սակայն պարզվում է, որ հակառակ սեռին հմայելու համար գործադրված ջանքերը կարող են հակառակ արդյունքն ունենալ: Իրականում տղամարդիկ նախընտրում են առանց շպարի, բնական տեսքով կին տեսնել: Բացի այդ, պետք չէ մոռանալ անձնական հիգիենայի մասին, որը գեղեցիկ հարդարված դեմքից ավելի կարևոր է արական սեռի համար:

Ներկայացնում ենք այս թեմայով տղամարդկանց 12 կարծիք, որոնք հետաքրքրիր կլինի նաև կանանց ` դրանցից համապատասխան հետևություններ անելու համար:

1. «Նյարդերիս վրա ուղղակի ազդում է, երբ կանայք չափից ավելի ժամանակ են վատնում շպարվելու վրա: Երբեմն այդ գործընթացը մի ամբողջ հավերժություն է տևում». Քրիստոֆեր

2. «Ինձ նյարդացնում է, երբ կանայք առավոտյան աշխատանքի գնալիս բարձրակրունկ կոշիկներով են քայլում խոհանոցի և լոգարանի սալիկներով և տհաճ կտկտացնում». Պաբլո

3. «Ես շատ պահանջկոտ եմ բերանի խոռոչի մաքրության հարցում: Կողակիցս ևս պետք է պատշաճ ուշադրություն դարձնի հիգիենայի կանոններին, ինչը կարևոր դեր է խաղում մեր ինտիմ մտերմության համար». Ռոդ

4. «Տանել չեմ կարողանում, երբ կինը լողանալուց հետո թաց մազերով պառկում է բարձիս: Դա ինձ տհաճ զգացողություններ է պատճառում». Ջեֆ

5. «Իմ կինը ուշ-ուշ է ներկում մազերը, և ինձ դուր չի գալիս տեսնել դրանց սպիտակած արմատները». Անանուն

6. «Ընկերուհուցս ինձ կարող է վանել օծանելիքի բույրը: Իրականում ես ավելի շատ նախընտրում եմ նրա մարմնի բնական հոտը». Ջոշ

7. «Կցանկանայի, որ ընկերուհիս ավելի հաճախ դիմեր մատնահարդարի ծառայությանը և գումար չխնայեր եղունգների խնամքի ու հարդարման հարցերում». Շոն

8. «Ինձ դուր չեն գալիս արհեստականորեն երկարացված մազերը: Գուցե դրանք արտաքուստ գեղեցիկ են, սակայն դրանց տհաճ է ձեռք տալ». Ռոբերտ

9. «Ես չեմ սիրում , երբ լոգանք ընդունելուց հետո կինս 30 րոպե մարմնին փափկեցնող լոսյոն է քսում: Իմ կարծիքով դա պարզապես ժամակի զուր վատնում է». Առ Դի Էս

10. «Իմ կարծիքով դնովի թարթիչները պարզապես ծիծաղելի են և նայողն անմիջապես տեսնում է, որ դրանք արհեստական են: Ես նախընտրում եմ բնական կանանց». Լինդ

11. «Նույնիսկ շատ գեղեցիկ կնոջից ինձ կարող է վանել անտեղի արված մեծ դաջվածքը». Անանուն

12. «Տանել չեմ կարողանում, երբ լողասենյակի հատակին և լվացարանին մազեր են մնում: Կցանկանայի, որ կանայք ավելի ուշադիր լինեին և մաքրեին լողասենյակը այն օգտագործելուց հետո». Սթիվ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել