Խաննան և Կայլին անհամբեր սպասում էին իրենց երեխաների ծնունդին: Նրանք շատ երջանիկ էին, քանի որ լույս աշխարհ էին գալու երկվորյակներ: Բայց երբ ամուսինները տեսան իրենց փոքրիկներին, նրանց զարմանքն անսահման էր…

1

Բանը նրանում է, որ Խաննան սպիտակամորթ է, իսկ իր ամուսին Կայլը՝ սևամորթ: Եվ երկվորյակներն էլ «որոշել են» լիովին համապատասխանել իրենց ծնողներին: Անայան ծնվել է մայրիկի մաշկի գույնով, իսկ Մայլան՝ հոր պատճենն է:

2

Խաննան ասում է, որ մինչև աղջիկների ծնվելը, նրանց ընկերները կատակում էին. «Ի՞նչ եք անելու, եթե աղջիկներից մեկը սպիտակամորթ լինի, մյուսը սևամորթ»: Ահա և քեզ կատակ…

3

Բժիշկները պնդում են, որ նման բան տեղի է ունենում տարբեր ռասաների ամուսնության 500 դեպքից միայն մեկի մոտ:

4

Շատերը չեն հավատում, որ աղջիկների մեջ բարեկամական կապ կա, առավել ևս, որ նրանք երկվորյակներ են:

5

Ի դեպ, նրանց մայրիկն ասում է, որ արդեն հիմա, երբ աղջիկներն ընդամենը 10 ամսական են, նրանք շատ տարբեր են մեծանում. Մայլան չափից շատ ակտիվ է, իսկ ահա Անայան սիրում է ավելի շատ պառկել լռության մեջ:

JS76943270

Մեզ մնում է միայն մաղթել, որ աղջիկներն առողջ մեծանան և ուրախացնեն իրենց ծնողներին:

PAY-Twins-Amaya-and-Myla

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել