Tert.am-ը գրում է.
Բիթլիսի քաղաքապետարանը Հարսան թաղամասում գտնվող Սուրբ Նշան հայկական եկեղեցու վերակառուցման համար օժանդակություն է փնտրում։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» թերթի կայքը, նշվում է, որ վերակառուցման համար քաղաքապետարանի ներկայացրած նախագիծն ընդունվել է։ Սակայն վերակառուցման համար դեռ միջոցներ են անհրաժեշտ։

Համաքաղաքապետ Հուսեյին Օլանը նշել է, որ իրենք ցանկանում են երաշխավորել եկեղեցու ապագան։
Աջակցություն ստանալու նպատակով քաղաքի իշխանությունները հանդիպում են ունեցել Ստամբուլում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանում պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ։

«Եկեղեցին անխնամ է մնացել, ապա որպես գույք փոխանցվել է մեր քաղաքապետարանին։ Մենք էլ ցանկանում ենք այն նախկին տեսքին վերադարձնել։ Եկեղեցու վերակառուցման համար նախագծեր են պատրաստվել, որոնք հաստատվել են պատկան մարմինների կողմից։ Սակայն վերակառուցումը ծախսատար է, այդ առումով օգնության կարիք ունենք»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել