Ներկայացնում ենք մի շարք մթերքներ, որոնք, մեծ մասամբ, առկա են բոլորի տանը։

Բանանի կեղևը կարող է փայլեցնել արծաթը

o-BANANASILVER-570

Արծաթե սպասքը կամ սեղանի պարագաները անհրաժեշտ է մշակել բանանի կեղևի ներսի հատվածով, որը տեսանելիորեն փայլեցնում է դրանք։ Կարող եք նաև օգտագործել սոդան, որը ևս կենցաղային մաքրող միջոց կարող է ծառայել։

Վարունգի կեղևը կարող է հեռացնել պատերի և սեղանների հետքերըo-CUCUMBER-570
Greenhouse Eco-Cleaning ընկերության գործադիր տնօրեն Սաուդիա Դեյվիսը գտնում է, որ վարունգները ամենաունիվերսալ մաքրող միջոցներն են։ Դրանք կարող են մաքրել օրինակ ցնցուղից հետո գոլորշիով պատված հայելին կամ պատերից հեռացնել հետքերը։

Օգտագործեք կետչուպը պղնձե իրերը փայլեցնելու համար
o-KETCHUP-570
Անհրաժեշտ է փոքրիկ քանակություն լցնել կտորի վրա և փայլեցնել պղնձե սպասքը, ապա թողնել որ այդպես մնան 5-ից 30 րոպե։ Կետչուպի մեջ պարունակվող թթուները կքայքայեն սպասքի սևությունը։

Հում սոխը կօգնի մաքրել խորովածի կամ ջեռոցի ցանցերը
o-ONION-570
Պետք է երկու կես կտրել սոխը ապա մի փոքր տաքացնել ցանցը լրացուցիչ կերպով մնացորդները փափկեցնելու համար, ապա այն շփել սոխով, որի մեջ պարունակվող նյութերը հեռացնում են վառված մնացորդները։

Փորձեք ընկույզ օգնությամբ հեռացնել փայտե կահույքի վրա առկա քերծվածքներն ու գծերը
walnut
Անհրաժեշտ է ընկույզը կեղևազրկել և ապա այն շփել կահույքի այն հատվածներում որտեղ քերծվացքներ կան, ապա մատներով անհրաժեշտ է թեթևակի տարածել ընկույզի յուղը, որը ներծծվելով փայտի մեջ անտեսանելի է դարձնում դրանք։

Հավանաբար շատերին հայտնի գինու հետքերը կտորից աղով հեռացնելու միջոցը
o-SALT-570
Երբ հագուստի կամ սփռոցի վրա կարմիր գինի է թափվում անհրաժեշտ է հետքի վրա աղ ցանել, որը միանգամից ներծծում է հեղուկը և չի թողնում այն թափանցի կտորի խորքերը։

Հացի կտորները կօգնեն հավաքել կոտրված սպասքի անտեսանելի փշուրները

o-BREAD-570

Բավականին բարդ կարող է լինել հավաքել կոտրված սպասքի անտեսանելի հատիկները իսկ կպչուն հացի խմորը կկարողանա հավաքել դրանք։

Բրինձը կմաքրի ձեր սրճաղացը

o-RICE-570
Ընդամենը անհրաժեշտ է լցնել այն սրճաղացի մեջ առանց եփելու և աղալ այնքան մինչև վերածվի փոշու։ Բրինձը հիանալի կերպով կմաքրի այն փոքրիկ մնացորդները որոնք ոչ մի կերպ չի ստացվում լվանալ սրճաղացի անհասանելի մասերից։

Եգիպտացորենի ալյուրը կօգնի կտորից հեռացնել յուղի հետքերը

o-CORNMEAL-570

Այն հատվածում որտեղ յուղի հետքեր կան անհրաժեշտ է լցնել եգիպտացորենի այլուր և սպասել 15-20 րոպե։ Այն ամբողջությամբ կներծծի յուղը իր զանգվածի մեջ, որից հետո անհրաժեշտ է ուղղակի մաքրել կտորով։

Կոկա-Կոլան կմաքրի զուգարանակոնքը
o-COKETOILET-570

Կոկա–Կոլան հիանալի կերպով կարող է մաքրել զուգարանակոնքի հետքերը, եթե ձեռքի տակ չունեք մաքրող միջոց։ Այն անհրաժեշտ է լցնել և սպասել մոտ մեկ ժամ, որից հետո քաշել ջուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել