Այն ինչ մենք ասում ենք կարող է բազում բարիքներ բերել, բայց նաև կարող է կործանել, քայքայել:

Ներկայացնում ենք Ձեզ 11 արտահայտություն, որոնք զուգընկերոջ հետ շփումներում ավելի շատ վնաս կբերեն, քան օգուտ:

№1 «Ես քեզ չեմ հարգում»

Տղամարդիկ ամեն ինչից առավել վստահության կարիք ունեն: Կնոջ խոսքն այն մասին, որ չի հարգում նրան, կարող է տղամարդու համար կործանարար լինել և վերքերը շատ երկար չեն բուժվի:

№2 «Ես ասում էի չէ՞»

Կինը ինչպես միշտ ճիշտ է, իսկ նա ինչպես միշտ սխալ: Տխուր դասավորություն, որից տղամարդը երազում է ազատվել դեռևս ապրելով մայրիկի հետ: Այ հենց այդ պատճառով են տղամարդկանց մեծ մասը խելագարվում իրենցով հիացած կանանց համար, իսկ դուք նրան հունից հանում եք:

№3 «Մոռացիր դրա մասին: Ես ինքս կանեմ»

Երբ կինը այսպիսի բան է ասում իր ամուսնուն՝ նա նսեմացնում է նրան և ստիպում զգալ սեփական անպետքությունը: Բառացիորեն այդ արտահայտությունը նշանակում է. «Ես չեմ հավատում, որ դու դա կանես ինձնից լավ»: Տղամարդուն հարկավոր է, որպեսզի կինը գնահատի իր կարծիքը և վստահի իր գործողություններին՝ թեկուզ և, եթե դրանք սխալ լինեն:

4248411_0ca077d7

№4 «Մենք պետք է խոսենք»

Եթե նրա կամքը լիներ, ապա նա կշրջվեր և չէր էլ լսի ինչ եք ուզում ասել: Մի ծամծմեք, ասեք միանգամից, անցնելով բուն թեմային:

№5 «Դու կարո՞ղ ես որևէ բան նորմալ անել»

Տղամարդը ցանկանում է, որպեսզի կինը հավատա իրեն և իր ունակություններին: Տղամարդը չէր ուզի լսել. «դու դա չես կարող, ավելի լավ է ես զանգահարեմ փականագործին» կամ «սպորտը դա քոնը չէ»: Այդպիսով դուք ձեր տղամարդուն ոչ մի հնարավորություն չեք տալիս:

№6 «Ֆուտբոլ նայելը հիմարների համար է»

Իսկ սերիալներ նայելը, աքսեսուարների ամսագրեր թերթելն ու յոգան էլ երևի խելացիների համար է չէ՞:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել