Tert.am-ը գրում է.
Որպես  Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ խորհրդարանի լիագումար նիստին կներկայացնի ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, ինչպես որոշվեց  հանձնաժողովի անդամների  քվեարկության արդյունքում:

Արման Թաթոյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց հանձնաժողովի  12 անդամներից  7-ը,  դեմ՝ 4 -ը:  Իսկ  Զարուհի Փոստանջյանի թեկնածության օգտին քվեարկեց 5 պատգամավոր` Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը,  Արծվիկ Մինասյանը,  Տիգրան Ուրիխանյանը և ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը ստացավ  2 կողմ ձայն` Տիգրան Ուրիխանյանի և Արծվիկ Մանասյանի կողմից, ով, ի դեպ, բոլոր թեկնածուներին կողմ քվեարկեց։

Տեղեկացնենք, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի 12 անդամներից յուրաքանչյուրն իրավունք ուներ միաժամանակ քվեարկելու բոլոր թեկնածուների օգտին:

Ի դեպ, քվեարկությանը չէր մասնակցում Գագիկ Ջհանգիրյանը, ում վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նա ոչ միայն հեռացավ, այլ հասցրեց գովերգել իշխանական թեկնածուին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել