Tert.am-ը գրում է.

ՄԻԵԴ-ում կառավարության ներկայուցչի տեղակալ լինելով`  ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որքանո՞վ  անաչառ կինի և արդունավետ  կաշխատի`  այդ ամբիոնում պաշտպանելով այսպես ասած`օրինախատների իրավունքները: Հարցը ՄԻՊ թեկնածու Արման Թափոյանին ուղղեց ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը, նախ, հայտարարելով, որ, ծանոթանալով Թաթոյանի կենսագրությանը, կարող է ասել, որ նա պատրաստի պաշտպան է:


Թեկնածուն, շնորհակալություն հայտնելով հարցի համար, հայտարարեց. «Այդ մոտեցումը չի բխում ՄԻՊ ինստիտուտի էությունից և ողջ փիլիսոփայությունը չի արտահայտում: Նախ հակասում է միջազգային փորձին: Ես ուսումնասիրություն եմ կատարել, որոնք ուզում եմ ներկայացնել»,-նշեց Արման Թաթոյանը:


Դանիայի գործող օմբուդսմենը մինչև Պաշտպան դառնալը, ղեկավար պաշտոն է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, ունի դատավորի փորձ, Ֆինլանդիայի ՄԻՊ-ը, մինչև ընտրվելը, երկար տարիներ աշխատել է Դատախազությունում` եղել է Գլխավոր դատախազության ստորաբաժանման ղեկավար,  Սլովենիայի օմբուդսմանը ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Դատախազությունում, նույն ը վերաբերում է՝ Լատվիային, Նորվերգիան, Էստոնիային, Իսպանիային և բազմաթիվ այլ երկրների:


ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ  հարց ուղղելով հետաքրքրվեց` խախտում  սեփականության իրավունքի ոլորտում ՄԻՊ թեկնածուն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Մասնավորապես, որ ԴԱՀԿ-ն քաղաքացիներին զրկում է սեփականության իրավունքից: Ինչպես նաև` ինչպիսի՞ն են  եղել նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի և Արման Թաթոյանի հարաբերությունները, կիսո՞ւմ է նրա այն գնահատականը, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ ինչպես Կարեն Անդրեասյանն էր ասել ՝« ես այլևս չեմ կարող արդյունավետորեն իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությունը»:


Արման Թաթոյանը դրական գնահատական տվեց, որ այո, որպես ՀՀ արդարադատության փոխնախարար, համագործակցել է Կարեն Անդրեասյանի հետ: Ավելին` միասին Ռուսաստանից դիտորդների թիմ են բերել Հայաստան, որոնք եկել և ծանոթացել են խոշտանգումների կանխարգելման հայաստանյան մոդելին ու մեխանիզմին, որը համարվում է որպես լավագույն օրինակներից մեկը:


«Ինչ վերաբերում է պարոն Անդրեասյանի հրաժարականի պատճառներին, հասցեատերն, ամեն դեպքում, ես չեմ»,-ասաց ՄԻՊ թեկնածուն:


Անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, Արման Թաթոյանը հայտարարեց, որ նման գնհատական տալու համար «պետք է հստակ ուսումնասիորւթյուններ կատարել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել