ՀՀԿ-ՀՅԴ համագործակությունը խուճապ է առաջացրել որոշ մարզպետների շրջանում, որոնք արդեն եղունգ են կրծում ու արագ սրտխփոցով սպասում են մոտակա պաշտոնանկությանը: Բանն այն է, որ չնայած դեռ պաշտոնական հայտարարություն կամ որոշում պաշտոնանկությունների վերաբերյալ չկա, այնուամենայնիվ բոլորի համար էլ պարզ է, թե ովքեր են լքելու մարզպետի աթոռները:
Արագածոտնի մարզը աշխարհագրական լավ դիրքում է գտնվում, սակայն նրա մարզպետը, կարծես այս աշխարհից կտրված լինի: Լրագրողների հետ զրույցում, իր՝ հնրավոր պաշտոնանկության լուրերը Սարգիս Սահակյանը համարել է ասեկոսեներ, շրջանառվող լուրեր. «Դե հիմա, շատ բան կասեն, ես չեմ կարող էդ մեկնաբանությունները «եթեները» մեկնաբանել»:

Կիսապաշտոնական մակարդակով հաստատվել է, որ Սահակայնը լքելու է աթոռը, այս խելոքն էլ, դեռ «ասեկոսե» կամ «եթե»-ներ է համարում ու իբր դրանք էլ չի մեկնաբանում:

Հիմա մեզ է հիմարի տեղ դրել, թե ինքն է զտարյուն դեգեներատ:
Ի՞նչ ասեկոսե, միթե նա չգհիտի, որ շուտով շամպայնի փականի պես թռնելու է համակարգից: Հետաքրքիրն այն է, որ մի ձեռքով ճամպրուկն է դասավորում, մարզպետարանի կանանց ու աղջիկներին խնդրելում ի պաշպանություն իրեն, զանգահարել խմբագրություններ, մյուս կողմից էլ իրեն հիմարի տեղ դնում ու «եթե» համարում իր պաշտոնանկությունը:
Ինչպես երևում է 21 տարվա ընթացքում բավականաչափ կապնվել է աթոռի հետ: Դե բնական է մարդը մինչև վերջին րոպեն չի ցանկանում գիտակցել, որ այլևս չի կարողանալու գռփել ամբողջ մարզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել