Tert.am-ը գրում է.

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ընդգրկված է վերազինման համակարգում, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

Հարցին՝ հնարավո՞ր է պատերազմ լինի ռուս-թուրքական հարաբերությունների լարված ֆոնին, նա պատասխանեց, թե չի կարծում, որ պետք է քննարկել զարգացումների հնարավոր սցենարները, ապա խոսեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին:

 

«102-րդ ռազմաբազայի պոտենցիալը բավարար է՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք մենք դրել ենք մեր առաջ: 102-րդ ռազմաբազան ոչ թե դիմակայման համար է, այլ՝ տարածաշրջանում կայունության ապահովման համար: Եթե այն գործի դրվի, ապա բնականաբար, գործի է դրվելու այլ միջոցների համակարգում, որոնք կկիրառվեն պետությունների ղեկավարների կողմից: Մենք չենք տեսնում անհրաժեշտություն այսօր այնտեղ ինչ-որ ուժերի ընդլայնման համար»,- ասաց նա:

 

Tert.am-ի դիտարկմանը, թե ՌԴ կողմից 102-րդ ռազմաբազան տեխնիկապես ամրացնելը որևէ կերպ կապվա՞ծ է ռուս-թուրքական լարվածության հետ, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. «Խոսքն այն մասին է, որ ապահովի մարտական պատրաստվածության բավարար մակարդակը: Պլանային աշխատանքի մասին է խոսքը: Որպես զինվորական կարող եմ ասել, որ մարտական պատրաստվածության, հագեցվածության ցանկացած միջոցառում անցնում է հետևողական: Չեմ կարող ասել, որ 102-րդ ռազմաբազան էքստրաօրդինար ծրագրով մեծացնում է իր ռազմական պոտենցիալը: Ինձ նման բան ամեն դեպքում հայտնի չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել