Կրկին անգամ սահմանային բախումները ու առհասարակ՝ հակամարտությունը լուսաբանելու սխալների մասին, քանի որ կարծես թե սա հավերժական թեմա է։
Սահմանային իրադրությունը, բախումներն ու մարտական գործողությունները լուսաբանելիս պետք չէ զոռ տալ երևակայությանը։ Սա շատ ակնառու երևաց Ոսկան Սարգսյանի դարակազմիկ կիքսից հետո, երբ նրա թեթև ձեռքով Ադրբեջանական տարածքում գտնվող ինչ որ բարձրունք «գրավվեց», հետո այդ «փայլուն» օպերացիան սկզբում ադրբեջանական մեդիա դաշտում մատուցվեց որպես խոշոր հաղթանակ, իսկ այնուհետև նաև միջազգային հայտնի Stratfor վերլուծական գործակալությունում տեղ գտավ։
Ու եթե պետք չէ զոռ տանք մեր երևակայությանը, ապա էլ ավելի պետք չէ հարթակ տալ հակառակորդի հիվանդագին երևակայությանը։ Էդ թուլությունն էլ ունեն մեր մեդիաները․ վերցնում ու թարգմանում են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարություններն ու ապատեղեկատվությունը ու հետո, կամ էլ նույն հոդվածում հերքում դրանք։
Ժողովուրդ, քարոզչության գերխնդիրներից մեկը հակառակորդի լսարանի վրա դուրս գալն է։ Եթե ադրբեջանցիք ասում են մենք X զոհ ունենք, իրանց թիվ 1 խնդիրը կայանում է նրանում, որ հնարավորինս շատ հայ իմանա, որ իրենք այդպիսի բան են ասում։ Թե քանիսը կհավատա, իսկ քանիսը՝ ոչ, արդեն այլ հարց է։ Ու երբ հայրենական լրատվամիջոցները տարածում են լուր, որտեղ հղում անելով ադրբեջանցիների հրապարակած տվյալների վրա, մի հատ էլ հերքում են հրապարակում մեր պաշտոնական մարմինների կողմից, իրականում իրենք նպաստում են ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր գերխնդրին․ ավելի շատ հայ է իմանում, որ իրենք այդպիսի բան են ասել, քան կիմանար, եթե մերոնք չսկսեին իրենք տարածել սա։
Ժողովուրդ, էս շոու բիզնես չի, էս Լֆիկին ինտեռվյու անել չի, էս Կճոյանին նեղել չի, էլ դաժե ձեր քաղաքական-աշխարհաքաղաքական նախասիրությունների հարց չի։ Էս պատերազմ ա ու պատերազմի պայմաններում անթույլատրելի ա նման պրոֆոնություն։ Շատ էլ, որ չկա արտակարգ դրություն ու չոր գրաքննություն, կարող ենք չէ՞ գործել այսպես ասած ջենթլմենական պայմանավորվածությունների շրջանականերում ու զերծ մնալ սենսացիոն բացահայտումներ ու հերքումներ անելուց գոնե այս մի հարցում։ Բավարարվեք ՊՆ-ի պաշտոնական լրատվությամբ, իսկ եթե չեք բավարարվում, ապա գոնե զերծ մնացեք Ադրբեջանի ՊՆ-ի լրատվությունը հրապարակայնեցնելուց՝ ինչ փաթեթով էլ ուզում է լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել