ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը՝ կոալիցիայի, թե մեկ այլ ձևով այն նվազագույն անակնկալն էր, որը կարող էր դրսևորվել քաղաքական դաշտում: Ավելին՝ այն այդքան առանձնահատուկ պրոցես չէր, ինչի վրա քաղաքական դաշտը պետք է կենտրոնացներ իր ուշադրությունը: ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն միմյանց կախված էին երկար տարիներ, դեռ 2000-ականների սկզբին իրար ջան-ջիգյար էին անում ներկայիս վարչապետն ու Լոքյան-Լևոն Մկրտյան զույգը, ավելին՝ նրանք նույնիսկ միմյանց քավոր-սանիկական հարաբերություններով են կապված:

Ի՞նչ է փոխվում կոալցիայից հետո. Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը գալիս են կառավարություն, Աշոտյանն ու Ճշմարիտյանը գնում են: Կարա՞ք ասեք, ի՞նչ է փոխվում: Վարչապետի կուսակցական ընկերները գնում են, քավոր-սանիկները գալիս, գերդաստանային դուքյանա դառնում, ուրիշ ոչինչ: Իսկ ինչ վերաբերվում է Սերժին, ապա ամբողջ քաղաքական դաշտն է երևացող-չերևացող ձևով շաղկապված նրա հետ՝ բացառություն կարմիր գրքում հայտնված 1-2 ուժերի ու գործիչների, ովքեր դեռ մի կերպ պահում են «ընդդիմության պորտֆելը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել