1950թ. փետրվարի 12-ին ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ, անգլ.՝ European Broadcasting Union, EBU; ֆր.՝ Union Européenne de Radio-Télévision, UER):
ԵՄՀ-ն եվրոպական կազմակերպություն է՝ աշխարհի ազգային հեռարձակողային միություններից ամենամեծը։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Ժնևում:

ԵՀՄ-ն ստեղծվել է միջերկրածովյան երկրամասի եվրոպական 23 հեռուստա և ռադիոընկերությունների նախաձեռնությամբ Տորկի քաղաքում (Դևոն կոմսություն, Մեծ Բրիտանիա):

Ըստ 2007 թվականի տվյալների՝ կազմակերպության մեջ մտնում են 75 անդամ-ընկերություն Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 57 երկրից:

ԵՀՄ-ն Եվրատեսիլ երգի մրցույթի, Մանկական եվրատեսիլ երգի մրցույթի, Եվրատեսիլ պարային մրցույթի և Եվրատեսիլի երիտասարդ երաժիշտների մրցույթի կազմակերպիչն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել