Վերջերս մի մայրիկ Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կրծքով կերակում է իր փոքրիկին, և ներքևում նկարագրել է եղելությունը: Շատ շուտ նկարն ու կից գրառումը հարյուր հազարավոր «like»-եր են ստանում և ավելի քան հինգ հազար մեկանաբանություններ: Ի՞նչն է նման բուռն արձագանքների պատճառը:

Բանը նրանում է, որ այդ նկարն արվել է սրճարանում, որտեղ շատ այցելուներ են եղել:

5

«Այսօր ես հրապարակել եմ իմ նկարը՝ տղաիս հետ, ում ես կրծքով կերակրում եմ սրճարանում: Նկարում թվում է, թե ես հեռուն եմ նայում: Իսկ իրականում ես նայում էի մի կնոջ աչքերին, ով նայում էր ինձ: Նա նայում էր քննադատող հայացքով, և գլխի շարժումով փորձում էր ամոթանք տալ ինձ, իմ պահվածքի համար:

Թույլ տվեք ինձ կիսվել իմ մտքերով և բացատրել, թե ինչու եմ այս նկարը հրապարակել: Ես չեմ ասում, որ յուրաքանչյուրը պետք է կերակրի երեխային կրծքով, առանց ծածկոցի, ցույց տվեք ձեր կուրծքն աշխարհին: Ես կողմ եմ այն բանին, որ ծածկոցով կերակրեն երխաներին, եթե այդպես հարմար է մայրիկներին:

4

Ես հրապարակել եմ այս նկարն այն մայրիկների համար, ովքեր փորձել են կերակրել իրենց երեխաներին, սակայն քննադատող հայացքները, տհաճ արտահայտությունները խանգարել են նրանց:

Առաջին հերթին, կրծքով կերակրող մայրիկները պաշտոնապես պաշտպանված են դաշնային օրենքով, որը թույլ է տալիս մայրիկներին՝ կերակրել երեխաներին ցանկացած վայրում և իրավիճակում: Երկրորդ՝ դուք չպետք է ամաչեք: Երեխային կերակրելու գործընթացը բնության կողմից է ստեղծված:

3

Ես հրապարակել եմ այս նկարը նաև այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ կուրծքը պետք է ծածկված լինի, այն միայն ամուսինների աչքերի համար է: Դա ինտիմ հատված է: Կերակրեք երեխային այլ տեղում:

Նորից նշեմ, որ կուրծքը, նախ և առաջ, ստեղծված է երեխաների համար, նրանց սնունդով ապահովելու համար, այլ ոչ թե տղամարդկանց հետաքրքրասեր աչքերի, կամ էլ ինչ-որ կանաց բացասական հայացքների:

2

Անընդունելի և անարդար է նաև այն հանգամանքը, որ միջոցառումների և երեկույթների ժամանակ չեն հրավիրում կրծքով կերակրող մայրիկներին, քանի որ, չգիտես ինչու, անհարմար է նայել, թե ինչպես է նա կերակրում իր երեխային:

Ավելի հեշտ չէ՞ մի կողմ թեքել հայացքը, քան պահանջել, որպեսզի մայրիկն ու երեխան հեռանան հասարակական վայրից: Ինչո՞ւ եք այդքան մեծամիտ և էգոիստ: Դրանից ոչ ոքի ոչ մի վնաս չի լինի:

1

Եվ վերջապես, ձեր երեխաները պետք է տեսնեն կրծքով կերակրելը: Նրանք պետք է ընդունեն, հասկանան և գնահատեն այն, որ կրծքի կաթը և կրծքով կերակրելը եղել է և պետք է միշտ կլինի մայրիկների և երեխաների լավագույն ընտրությունը:

Պետք է ձեր երեխաներն իմանան, որ նորածիններն այդպես են սնվում: Հուսով եմ, դուք ցանկանում եք, որ ձեր աղջիկը հասկանա, որ հետագայում ինքն էլ է մայրիկ դառնալու և կրծքով կերակրելու է իր երեխային՝ զգալով ահնավանական կապ՝ իր և երեխայի մեջ, և հասկանա, որ դա փոքրիկի համար շատ օգտակար է:

Կրծքով կերակրող՝ չծածկված մայրիկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել