Իսկական ողբերգություն էր: Թայսոն Շրայբերը մեքենա էր վարում մութ և մառախլապատ մի գիշեր: Նա թաց ճանապարհին կորցրեց մեքենայի կառավարումը, դուրս եկավ ճանապարհի երթևեկելի մասից և դուրս շպրտվեց մեքենայի դիմապակուց։

6

12 ժամ անց բժիշկներն ասացին, որ 19-ամյա տղայի վնասվածնքրեը կյանքի հետ անհամատեղելի էին։ Թայսոնն այլևս չկար…

5

Դա մեծ հարված և կորուստ էր նրա հարազատների համար: Նրա մայրն ու փոքրիկ քույրիկը շատ ծանր էին տանում այդ ամենը:

Բայց մի զարմանալի բան տեղի ունեցավ, ինչը որոշ չափով կարող էր թեթևացնել ընտանիքի ապրումները:

4

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Թայսոնը, դեռ ողջ ժամանակ, ասել էր, որ կցանկանար դոնոր լինել, եթե իր հետ ինչ-որ բան պատահեր: Նրա մահվանից հետո, տղայի ցանկությունն իրականություն դարձավ. Լաուրա Էրիքսին փոխպատվաստեցին Թայսոնի երիկամներն ու ենթաստամոքսային գեղձը:

3

Թայսոնի մահվան տարելիցին նրա մայրն ու քույրը այցելեցին տղայի գերեզմանին: Նույն օրը Լաուրան և իր ամուսինն էլ էին գնացել գերեզման:

22

Երբ Լաուրան դուրս եկավ մեքենայից, Ջուլիան անմիջապես հասկացավ, թե ով է նա: Նրա մայրական սիրտը չէր կարող խաբել: Լաուրան և Ջուլիան գրկեցին միմյանց:

1

Մի քանի օր անց Ջուլիան նորից գնաց գերեզմանատուն: Տապանաքարի վրա նա նկատեց հետևյալ գրությունը.

«Իմ հերոս: Շնորհակալ եմ, որ դու ինձ կյանք պարգևեցիր: Լաուրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել