Չեր եղել դեռ մարդկության պատմության մեջ ուրիշ պատերազմ, որտեղից հրապարակվեր էտ քանակի տեսա ու լուսանկարչական նյութ ամեն օր բոլոր պատերազմող կողմերից՝ Սիրիայի բանակից, քրդերից, ԻԼԻՊից, Ջաբհաթ Ալ-Նուսրայից, Սիրիայի ազատ բանակ/Ահրար Աշ-Շամ ու մանրներից, ովքեր էս վերջինների հետ միասին են կռվում, ռուսներից, Իրաքից։ Համեմատաբար լուռ են Հեզբոլլան ու Իրանը, որոնք կարիք չունեն իրենց մասնակցությունը բարձրաձայնելու։

Պատճառները երկուսն են. չի եղել իրավիճակ, երբ գրեթե ամեն կռվող իր մոտ ունենար տեսանկարահանող սարք՝ փոքր կամեռաներ, բջջային հեռախոսներ կամեռաներով, օդային նկարահանող սարքեր։ Երկրորդ պատճառը՝ պատերազմող կողմերի հսկայական քանակի մեջ է, ու ամեն մեկը ցանկանում է իր մասին հայտնելու։

Ընդ որում որ կողմը սկսում է առաջ գնալ, էտ կողմից տեսանյութերը ավելի մեծ քանակով են հրապարակվում։ Կար շրջան ամեն օր ԻԼԻՊն էր օրվա լրահոսը ստեղծում։ Հիմա լրահոսի հիմնական մասը Սիրիայի բանակի տեսանյութերն են՝ թեմաներն ու հաղթանակները շատ են։ Կարծում եմ մոտակա շրջանում տենդենցը կպահպանվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել