Tert.am-ը գրում է.
Փետրվարի 11-ը կարող է որպես պատմական օր գրանցվել պատմության գրքերում:
 
Business insider-ի հաղորդմամբ` ամերիկյան մի շարք ինստիտուտների և աստղադիտարանի գիտնականները հավաքվել են Վաշինգտոնում` գրանցելու  ձգողական ալիքները: Այս տիեզերական երևույթի մասին կանխատեսումներ էր արել Ալբերտ Էյնշտեյնը:

Որսվող ալիքների աղբյուրը դարձել է երկու սև անցքերի միաձուլումը Երկրից մեկ մլրդ լուսային տարի հեռավորության վրա: 

Այս իրադարձությունը կարող է համարվել տասնամյակի կարևորագույն գիտական հայտնագործություններից մեկը: 100 տարի առաջ դրա մասին տեսություն էր զարգացրել Ալբերտ Էյնշտեյնը` կանխագուշակելով, որ տիեզերքում անտեսանելի ալիքներ են ստեղծվում, որոնք կոչվում են ձգողական ալիքներ:

Այս տեսության առաջին փորձնական ապացույցը գիտնականները միայն հիմա են կարողացել  գրանցել:

Գիտնականները նախատեսում են այս մասին  հայտարարություն անել  ուղիղ հեռարձակման ժամանակ, որին հնարավոր է հետևել YouTube-ում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել