Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ.տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների միջև փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ արձանագրված դրական դինամիկան կպահպանվի նաև ապագայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել