Tert.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաստատել են AWACS համակարգով ինքնաթիռների ուղարկումը Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործում ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի հրամանատարության կարիքների համար։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում։
 
Այդկերպ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը, որպես կազմակերպություն, պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող արևմտյան կոալիցիային։

«Ուղարկելով ՆԱՏՕ-ի AWACS համակարգով ինքնաթիռները՝ իրենց հնարավորություն ենք տալիս ավելի լայն օգտագործել օդային տարածքը»,- հայտարարել է Ստոլտենբերգը։
 
«ՆԱՏՕ-ի հնարավորությունների օգտագործումը հնարավորություն կտա ուժեղացնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հասցվող հարվածները»,-հավելել է նա։
 
AWACS-ի ինքնաթիռներն առաջին հերթին օգտագործվելու են օդում իրավիճակի մշտադիտարկման համար՝ հայտնաբերելու օդային թիրախները։
 
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մեկնաբանում են, որ տվյալ համակարգը «նաև թույլ է տալիս հետևել ցամաքային թիրախներին ու ապահովել կոալիցիայի ռազմական ինքնաթիռների օդային տրաֆիկը»։
 
Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն առաջիկայում կսկսի սպաներ պատրաստել Իրաքի բանակի համար։

«Առաջիկայում մենք կսկսենք Իրաքի բանակի սպաների պատրաստումը։ Դա կլինի ՆԱՏՕ-ի ևս մեկ ներդրումն ԻՊ-ի դեմ պայքարի համար»,-ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել