Լյարդը մարդու կարևոր օրգաններից է, այն առաջինն է հարված ստանում ալկոհոլի և դեղորայքի չարաշահումից, չափից շատ յուղոտ սնունդից, վատ էկոլոգիայից…

Լյարդի հիմնական ֆունկցիան՝ թույների զտումն ու օրգանիզմից դուրս բերումն է: Այդ օրգանի առողջական վիճակից է կախված ողջ օրգանիզմի նյութափոխանակությունը: Այդ պատճառով էլ շատ կարևոր է հետևել լյարդի վիճակին և պարբերաբար դետոքսիկացիայի ենթարկել:

Ինչպես մաքրել լյարդը տան պայմաններում

Բուժիչ ըմպելիք «Զմրուխտ» – բնական միջոց, որը կօգնի թույներից մաքրել ոչ միայն լյարդը, այլ նաև աղիները: Իսկ ավելորդ քաշի կորուստը հաճելի բոնուս կլինի:

Բաղադիրչներ

  • 150 գրամ թարմ կաղամբ
  • 1 կիտրոնի հյութ
  • 25 գրամ նեխուր
  • 1 տանձ
  • Կոճապղպեղի արմատ (2 սմ)
  • 500 մլ առանց գազի ջուր
  • Թարմ անանուխի մի քանի տերևներ

Պատրաստման եղանակը

1 Մանր կտրատեք կաղամբը, տանձը, նեխուրը, կոճապղպեղը և լցրեք բլենդերի տարրայի մեջ: Ավելացրեք մեկ բաժակ ջուր և հարեք:

2 Լցրեք կիտրոնի հյութն ու մնացած ջուրը, ավելացրեք անանուխի տերևները: Նորից միացրեք բլենդերը, մի քանի վայրկյանով: Օգտագործեք այն օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:

Հիշե՛ք, լյարդի հետ կապված խնդիրներն ավելի լավ է կանխարգելել. Ջանացեք սահմանափակել ալկոհոլի, վնասակար սննդամթերքի օգտագործումը, որպեսզի պահպանեք ձեր թանկ առողջությունը երկար տարիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել