Այն պահից, ինչ Երևանում բացվեց «Ավենյու 37» սրճարանը, որը բացառիկ նախագիծ է իմ կարծիքով, քանի որ իր ամբողջ շահույթն ուղղում է բարեգործությանը ու ամեն օր 40 կարիքավորի կերակրում իր միջոցներից... Երևանի այլ սրճարան էլ չեմ հաճախում։ Մտածում եմ, եթե գումար պետք է ծախսեմ, լավ է ծախսեմ մի տեղում, որտեղ այդ գումարը լավ գործի է ծառայում։

Այս օրերին պարզեցի, որ Ավենյուն շատ լավ ու համեղ խոհանոց ունի։ Ինձ իհարկե հատկապես քաղցրավենիքի մասն է հետաքրքրում, քանի որ անտանելի քաղցրակեր եմ: Չմտածեք, թե 100 կգ եմ կշռում :) Ուտում եմ չափի մեջ։

Քանի որ դժվար թե ինձնից շատ որևէ մեկը Ավենյու եկած լինի, ուզում եմ առանձնացնել իմ կարծիքով Ավենյուի ամենահամեղ քաղցրավենիքները, որոնք ի դեպ բոլորը պատրաստվում են տեղում։

Չիզքեյք


Առաջին տեղում ինձ համար չիզքեյքն է, որը քաղաքում ամենալավերից է։ Նախ այն պատճառով որ պատրաստվում է իտալական մասկարպոնե պանրով և բացի այդ շատ նուրբ է և հյութեղ։ 1600 դրամ արժե այստեղ։

Լավա քեյք


Երկրորդ պատվավոր հորիզոնականը շնորհվում է Ավենյուի լավա քեյքին, որն այստեղ էլի շատ հետաքրքիր է ստացվել։ Խմորը բավականին նուրբ է, իսկ միջի շոկոլադը, որը դուրս է թափվում, երբ կտրում ես խմորեղենը, համով է ու պատրաստվում է տեղում։ Այն նույնպես 1600 դրամ արժե։

Տիրամիսու


Այ տիրամիսույի համար հաստատ արժե գալ Ավենյու։ Այստեղի տիրամիսուն քաաղաքի մյուս տիրամիսուներից տարբերվում է նախ իր բավականին մեծ չափով ու ըստ այդմ լավ կշտացնում է։ Բացի այդ համն էլ տեղն է, արժե փորձել։ Գինը՝ 1600 դրամ։

Վաֆլի 


Ավենյուում վաֆլիները ռեզնինային չեն, իչնչը կարևոր է։ Բացի այդ բավական մատչելի են։ Իմ սիրած վաֆլին 1000 դրամ արժե այստեղ։ 

Էկլեր


էկլերին շնորվել է 5-րդ հորիզոնականը ոչ այն պատճառով, որ այն 5-րդ ամենահամեղն է այստեղ, այլ այն պատճառով,որ նախորդ բոլոր հորիզոնականներն արդեն զբաղված են։ Ավենյուի էկլերները շատ մեծ չափի են ու նուրբ համ ունեն։ Էկլերն այստեղ 1000 դրամ արժե։

Ձեզ բարի ախորժակ :) Ահա թե ինչպես գտնեք Ավենյու 37-ը

Որտեղ է գտնվում Avenue 37-ը

Posted by Avenue 37 on Friday, December 18, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել