Գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսության զարգացման կարևորագույն խթանիչներից է գործարար միջավայրը: Վերջինիս զարգացումը հանդիսանում է տնտեսության գլխավոր հենասյուներից մեկը, ուստի դրա զարգացմանը օժանդակող ցանկացած ծրագիր կամ նախաձեռնություն արժանի է ուշադրության:

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2015-ի հրապարակած վարկանիշային զեկույցի տվյալներով Հայաստանը 189-ի երկրների շարքում զբաղեցրել է 45-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով 10 կետով:

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հավանություն է տրվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին: Վերջինիս իրագործման արդյունքում ավելի կպարզեցվեն բիզնես սկսելու և զարգացնելու վարչարարական ընթացակարգերը, կկրճատվեն հարկային և մաքսային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների հաճախականությունը, նպաստավոր պայմաններ կստեղծվեն փոքր և միջին ձեռնարկությունների աճի համար, կխթանվի արտաքին առևտուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել