Բաշար Ասադի մոտ 1 ժամանոց ելույթից հետո տեսեք, թե մարդիկ ինչ ձև են երկրպագում իրենց երկրի ղեկավարին, քիչ երկրներում կտենանք նման բան... (հեռու մի գնացեք;Ճ):
Ինչքան ուզում են թող արևմտամետ լրատվամիջոցները ասեն, թե Ասադը վիրավոր ա, Ասադը փախել ա Դամասկոսից, կամ Մոսկվայում ա, կամ՝ Վենեսուելայում ... կամ ահաբեկչական երևույթներով կադրեր նկարեն Լիբիայում ու Սիրիայից դուրս ուրիշ տեղերում ու ծախված ալիքներով մատուցեն որպես Ասադի կողմից սիրիացիների դեմ արված սպանդ ... կամ ... կամ ... կամ ուրիշ լիքը սխալ ինֆորմացիա...
էս մարդը իր երկրում ա ու միշտ էլ ասել ա, որ պայքարելու ա մինչև վերջ, կոչ ա արել սիրիացիներին համախմբվել ընդհանուր թշնամու դեմ, իսկ պայքարը, որն առկա է, նա համարել ա կոնֆլիկտ ոչ թե իշխանական թևի ու ընդդիմադիրների միջև, այլ կոնֆլիկտ սիրիացիների ու իրանց թշնամիների միջև... Մարդը շատ վճռական ա տրամադրված ու վստահ..
Ելույթի ժամանակ Ասադի թիկունքում Սիրիայի դրոշն էր՝ պատրաստված նրանց նկարներով, ովքեր սպանվել են ահաբեկչությունների արդյունքում (Ասադի մտահղացումն ա եղել, ու դրանով հասկացրել ա, որ ոչ ոք չի մոռացվելու, և բոլոր մեղավորները պատժվելու են):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել