Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը վաղաժամ կդադարեցնի Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի լիազորությունները:


Որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքի արդեն նախկին ղեկավար Սամվել Բադալյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով, ինչի առնչությամբ համայնքի ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 21-ին կազմել է արձանագրություն:


«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքում 2015-ի դեկտեմբերի 6-ին արդեն իսկ ընտրվել է այդ համայնքի նոր ղեկավար՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Նորապատ համայնքում արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել