11210174_1118306228194861_674590706_nԻմաստուն կինը՝ երջանիկ կինն է: Պարզ գաղտնիքներ, որոնք կօգնեն ընտանիքում պահպանել հարմոնիան և փոխըմբռնումը:

1. Բարձրաձայնեք ցանկությունները

Ձեր տղամարդը չի կարող ինքն իրեն գլխի ընկնել, որ Դուք նրանից սպասում եք որոշակի գործողություններ: Ինչպես նաև, նա ոչ միշտ կարող է հասկանալ, թե ինչո՞ւ եք Դուք նեղացել կամ ինչո՞ւ է Ձեր տրամադրությունը ընկել:

2. Մի ստիպեք Ձեր տղամարդուն սիրել Ձեր ընկերուհիներին

Եթե նա չի ուզում Ձեր հետ թեյ խմել խոհանոցում՝ ավելի լավ: Առանձին ընկերներ՝ դա նույնպես լավ է, չէ՞ որ երբեմն օգտակար է ուրախ ժամանակ անցկացնել ընկերուհիների հետ: Իսկ ամուսնու ընկերների շրջապատում տխրել դեռ կհասցնեք:

3. Հաճախակի գրկախառնվեք

Երբեմն մեկ գրկախառնությունը կարող է շատ ավելին ասել, քան բառերը: Առավել ևս, որ գրկախառնությունները ոչ միայն մտերմացնում են, այլ նաև տալիս հոգեկան հանգստություն և վստահություն, որ քեզ սիրում և հասկանում են:

4. Քնելուց առաջ, երբեք մի վիճեք

Նախ և առաջ, որքան էլ որ հրաշալի անցած լինի օրը, կհիշվի հատկապես վերջաբանը: Եվ երկրորդ՝ այն ինչ երեկոյան թվում է ծանրակշիռ, առավոտյան կարող է պարզվել ուռճացված և ոչ իրական:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել