Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.


«ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձևավորել լայն կոալիցիա և միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես և կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք։ Բագրատյանի հայտարարությունից հետո, ինչպես լինում է սովորաբար, սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների՝ արհեստական լինելու, ինչպես նաև՝ այն մասին, որ Հայաստանում նախընտրական միավորներն արդյունավետ չեն գործում։ Մի խոսքով, գրեթե բոլորը՝ քաղաքավարության համապատասխան չափաբաժնով, մերժեցին Հրանտ Բագրատյանի առաջարկը։ Ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ։ Դրանում, իհարկե, որևէ արտասովոր բան չկա, նորմալ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ցանկանում է սեփական դեմքով հանդես գալ ընտրություններում և հաղթելու դեպքում՝ խորհրդարանում ներկայացված լինել սեփական անդամներով։ Սակայն Հայաստանի անցած շուրջ քսան տարիների փորձը, որին հղում են անում դաշինքներին դեմ հանդես եկողները, բացի նախընտրական կոալիցիաների անարդյունավետությունից, ցույց է տվել նաև, թե ինչպես է փոշիանում ընդդիմադիր ընտրազանգվածը, երբ ընդդիմադիրներն ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին։ Ընդ որում, շատ հաճախ առանձին-առանձին մասնակցելով՝ պայքարում են ոչ այնքան՝ իշխանության, որքան միմյանց դեմ՝ մեծագույն ծառայություն մատուցելով տփալ պահի իշխանությանը։ Նախընտրական դաշինքներին դեմ հանդես եկողների փաստարկները դրանց արհեստական լինելու մասին, իհարկե, հիմնազուրկ չեն։ Բայց գրեթե նույնքան արհեստական է՝ հղում անելով դաշինքների արհեստականությանը, ամեն գնով ընտրություններին առանձին մասնակցելը»,–գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել