Օգտատերերից մեկը այս լուսանկարները տեղադրել էր համացանցում և կսիվել իր հաճելի հիշողություններով։ Այս ծխախոտի տուփը ավելի քան 30 տարվա վաղեմության հնություն է պարունակում իր մեջ։ Ոչ արժեքավոր, բայց մինևնույն ժամանակ դրա տիրոջ համար` անգին։

90–ականներին մեծացած սերունդը, հատկապես տղաները, կհիշեն մեքենաների տիպերը, որոնցով «չինգաչունգ» էին խաղում, փոխանակում և հպարտանում եզակի օրինակներով։ Եվ ահա, հոդվածի հերոսի մայրը զանգահարում է արդեն սեփական երեխաներն ունեցող որդուն և հայտնում, որ հին պահարանը կարգի բերելիս պատահմամբ գտել է այս տուփը, ներսում` մեքենաների տիպեր։ 
Որքան մեծ էր հասուն տղամարդու ուրախությունը, երբ այդքան տարվա ընդմիջումից հետո նորից տեսավ իր մանկության լավագույն հուշեր արթնացնող մեքենաներին, որոնց տեխնիկական տվյալները անգիր էր հիշում։ Ամեն մի տիպի հետ մի հուշ էր կապված։
Ցույց տվեց դրանք իր երեխաներին, բայց չտվեց, որպեսզի խաղային :))) Դրանք ժամանակին շատ «թանկ» գնով էր ձեռք բերել։

 Գտնված ծխախոտի տուփում ևս մի հավաքածու կար, այս անգամ ուրիշ մաստակի...
Конечно приятно вспомнить, но в пачке было ещё кой-чаво! turbo, артефакт, жвачка
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել