Մեր ոտքերը կարող են շատ հետաքրքիր փաստեր պատմել մեր մասին: Նման կարծիք կա, որ մեր ոտքի մատների ձևը ոչ միայն հուշում է մեր բնավորության մասին, այլ նաև կանխատեսում է մեր ապագան, ճագատագիրը:

Այսօր ձեզ կծանոթացնեմ պեդոմանտիայի հետ. գուշակություն՝ ոտնաթաթի տակի գծերով և ոտքի մատների տեսքով:

Բնավորությունն՝ ըստ ոտքերի մատների

Օրինակ 1

Խոսում է սեղծագործող անձի մասին: Նման ոտքի մատներ ունեցող մարդիկ շատ խելացի են և միշտ կրեատիվ լուծումներ են գտնում ցանկացած խնդրի համար: Բայց երբեմն, անինքնավստահության պատճառով, նրանք հրաժարվում են, կիսատ են թողնում արդեն սկսած գործերը:

Օրինակ 2

Մատների նման ձև ունեցող մարդիկ էներգիայով լի են և ստեղծագործող, միշտ կարողանում են պաշտպանել այն տեսակետը, ինչին հավատում են:

Օրինակ 3

Առաջնորդի որակների մասին է խոսում: Նման մարդկանց հիմնական նպատակը՝ սիրելի գործունեության ոլորտում հաջողությունների հասնելն է: Եվ միայն մեկ բան կարող է նրանց խանգարել՝ կատարելության անհագ զգացումը:

Մեկ հետաքրքիր փաստ. Որոշ հդկական լեգենդներում ասվում է, որ մայրերը չէին թողնում իրենց տղաներին ամուսնանալ այն աղջիկների հետ, ում ոտքի երկրորդ մատները երկար էին մյուսներից: Դա խոսում էր իշխող բնավորության մասին:

Օրինակ 4

Նման մարդկանց համար, ամենաարժեքավոր բանն ընտանիքն ու ընկերներն են: Այսպիսի մարդիկ տարբերվում են լսելու և իրենց ուրիշի փոխարեն պատկերացնելու ունակությամբ: Նրանք ամեն ինչ շատ մոտ են ընդունում սրտին, այնպես որ, նման բանը երբեմն վնասում է:

Օրինակ 5

Խոսում է փառասիրության մասին, և իրենց վրա պատասխանատվություն չվերցնելու մասին: Նման մատներ ունեցող մարդիկ զվարճալի են և գրավիչ, սակայն երբեմն երեխայի պես համառ են:

Իսկ ինչպիսի՞ մատներ ունեք դուք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել