Եվ այսպես, դուք որոշել եք թողնել ծխելը, բայց դեռ չե՞ք որոշել ինչպես: Սկզբի համար պետք է հասկանալ, թե ինչ դեր ունի ծխախոտը ձեզ համար: Շատ հավանական է, որ դուք ուղղակի սովորություն եք դարձրել հինգ րոպե շարունակ նայել, թե ինչպես է մոխրանում այն, և այդ ընթացքում մտածել ձեր անցյալի կամ ներկայի մասին: Ծխախոտը ձեզ համար կապող օղակ է, որպեսզի կարողանաք դուրս գալ և զրուցել ձեր ընկերների հետ, կամ ուղղակի մտածել ինչ-որ բանի մասին և ինքնամփոփ դառնալ: Դա ժամանակ սպանելու միջոց է, քանի որ առանց ծխախոտի ձանձրույթ է առաջանում:

Ինչով փոխարինել ծխախոտը

Այս դեպքում ամենաօպտիմալ որոշումը կլինի ձեռք բերել էլեկտրոնային ծխախոտ: Անհրաժեշտություն չի լինի խուսափել հասրակական վայրերից, փորձել թաքցնել ծխի հոտը: Բացի դա, էլեկտրոնային ծխախոտ ծխելը հիմա մոդա է:

Բայց, եթե վերևում ասվածը ձեզ չի վերաբերվում, ձեր մասին չէ, ձեզ ծանոթ է ծխելու անհագուրդ ցանկությունը, որին հաջորդում է հազը, տհաճ հոտը, տհաճ զգացողությունը թոքերում, ապա ավելի լավ է օգտագործեք նիկոտինային կպչուն ժապավեն: Նիկոտին, մաշկի միջոցով, քիչ քանակությամբ կներթափանցի արյան մեջ՝ խեժով չխցանելով թոքերը:

Եթե դուք ցանկություն չունեք խորանալու և բացահայտելու ձեր կախվածության պատճառը, ապա խորհուրդ ենք տալիս օգտվել այս երկու միջոցներից էլ: Դա կօգնի ձեզ ավելի արագ թողնել ծխելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել