Կյանքում թե շահում, թե տուժում ես քո՛ ընտրությունից։

Եթե ընտրում ես կոշիկ ու որոշում ես առնել էժանը, մտածելով՝ դե կոշիկ ա էլի, մեկ ա չլելու եմ - նորմալ ա որ տասն օրից պատռվում ա կոշիկդ ու ստիպված ես լինում նորն առնել։

Եթե ընտրում ես կողակից, մտածելով՝ ոչինչ որ անդաստիարակ ա, կարևորը սիրում եմ - նորմալ ա որ մի օր հասարակության մեջ ամոթով ա թողնում քեզ իր անհարգալից վերաբերմունքով ու գռեհիկ պահվածքով։

Եթե ընտրում ես նախագահ, մտածելով՝ դե լավ, սրանք փող են տալիս, բեր սրանց թեկնածուին ընտրեմ - նորմալ ա որ էսօր հազիվ յոլլա ես գնում.... որ մարդիկ հերթով լքում են երկիրը.... որ ԱԺ-ում օրենք որոշողներն ու ընդունողները մեծ մասամբ անգրագետ թալանչիներ են......։

Դու՛ ես քո ընտրության տերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել