«Դաշտի վրա - Դաշտի գյուղերը գտնված ժամանակդ՝ տեղացի զինվորներուն հետ պետք եղած տեղերը հողե դիրքեր շինել տուր: Դաշտի գյուղերն առհասարակ դիրքեր չեն ունենար: Եթե գյուղի շրջակաները ծառեր կան՝ դիրքերդ ծառերեն դուրս շինել տուր, որ թշնամին այդ ծառերը քեզմե չառնե: Երբ այդպես չընես, իրիկունը դուրս եկած ժամանակ շատ մարդ զոհ կուտաս: Եթե գյուղը եկեղեցի ունի, նախօրոք սանդուխը պատրաստե, որ եկեղեցին տանիքը բարձրանաս ու դիրք շինել տաս. այսպիսով քո հրացաններդ թշնամին վրա կախված կըլլան: Թնդանոթի դեմ հողե դիրքեր ունեցիր, խրամատներ փորել տուր և առաջներդ հողը թումբեր շինել տուր:
Փոսի մեջ - Եթե գյուղը փոսի մեջ է, պետք է չորս զինվոր և չորս գյուղացի ղրկես բլուրները, որ պահեն ու նայեն չորսդին: Պառկած տեղդ դրանն առջև ալ պահապան մը ունեցիր: Լույսը բացվելուն պես, երբ կտեսնես, որ բան մը չի պատահեցավ, եթե գյուղը հավատարիմ մարդ ունիս՝ ղրկե բլուրները, որ այն չորսին հետ հսկե թշնամիին շարժումները, և երկուքը անմիջապես գան լուր տան քեզ: Եթե գյուղի եզերքները գյուղեն ավելի բարձր լեռներ կան՝ քեզմե 200-1000 քայլ հեռու, մարդ ղրկե հոն ալ, իսկ ավելի հեռուն ըլլա՝ մի ղրկեր, գյուղը մնացիր...»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=936121693169030&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել